
Պոզները ռուսաստանցիներին միավորելու միջոց է նշել

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ Ռուսաստանն առայժմ չունի ազգային գաղափար, բայց երկրի բնակիչներին կարող էր միավորել ճշմարտությունը: Ինչպես հաղորդվում է բլոգում, այդ մասին նա ասել է ընթերցողների հետ կայացած հանդիպման ժամանակ:
«Ես համոզված եմ, որ մարդկանց կարելի է միավորել միայն ճշմարտության շուրջ, այն բանի ըմբռնման շուրջ, որ սա քո երկիրն է, որ նա կախված է քեզանից, որ քո գործելակերպից, քո ընտրությունից է կախված՝ ինչպիսին այն կլինի»,- ասել է Պոզները:
Հեռուստահաղորդավարի խոքով՝ միայն երբ ժողովուրդը հավատա, նրանց կարող է միավորել ինչ-որ բան: Պոզները վստահ է, որ «դա շատ դժվար է լինելու, որովհետեւ մենք ոչ մի բանի չենք հավատում»: Ընդսմին նա այն կարծիքին է, որ ուղղափառության հիման վրա ազգային գաղափար ստեղծել չի հաջողվի: