Թբիլիսիի մետրոյում տարահանում էր հայտարարվել
Վրաստանի մայրաքաղաքի մետրոյի «Դելիսի» կայարանում յուրահատուկ հոտ է առաջացել վագոնում յուղի գերտաքանալու պատճառով, ուստի մեքենավարն ուղեւորներին խնդրել է ազատել շարժակազմը: Այդ մասին հաղորդել է Առաջին ալիքը՝ վկայակոչելով Թբիլիսիի տրանսպորտային ընկերության մամուլի ծառայությունը:
Մետրոյի երկրորդ գծում տեղի ունեցած միջադեպի մասին հայտնել են սոցիալական ցանցերի օգտատերերը, որոնք պնդել են, թե գնացքից ուղեւորների տարահանումը հայտարարվել է կայարանում տարածված յուրահատուկ սուր հոտի պատճառով: Ինչպես գրում է «Գրուզիա Online»-ը, անսարքին գնացքը փոխարինվել է այլ շարժակազմով, ինչը մետրոյի երթեւեկության ընդհատումների չի հանգեցրել, հաղորդել է Sputnik-ը: