Եվրահանձնաժողովը (ԵՀ) Facebookին տուգանել է 2014 թվականին WhatsApp մեսենջերի գնման պայմանների վերաբերյալ կանխահայտ սուտ տեղեկատվություն ներկայացնելու համար:
Այսօր ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«Ամեն ինչ վճռվելու է հենց ընտրության օրը, պատկերավոր ասած, նույնիսկ քվեատուփերի կողքին։ Այս իմաստով որևէ ցուցիչ, որով մենք կկարողանանք դատել, թե ով կհաղթի թեկնածուներից, առայժմ չկա, որովհետև մենք ունենք նաև նախորդ ընտրությունների փորձը՝ ըստ հանրային կարծիքների հարցումների՝ գործող նախագահն անցած ընտրություններին ընդամենը 15 տոկոս էր ապահովում, բայց առաջին իսկ փուլով հաղթեց»,- ասաց նա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 18-ին կայացած առաջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են առաջիկա անձնական շփումների հնարավորությունները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի ընտրություններին ՌԴ-ի ենթադրյալ միջամտության հետաքննության համար հատուկ դատախազի նշանակումը որակել է «վհուկների որսի» դրսեւորում։
Ստամբուլի Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում հավատավորներն իրենց բողոքն են հայտնել Պոլսո պատրիարքական փոխանորդի պաշտոնից հրաժարվել չցանկացող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ համաձայնագրի բացակայությունն ավելի լավ է, քան վատ համաձայնագիրը: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեզ մոտ հստակություն լինի մեր ապագայի նկատմամբ, որ մեզ մոտ հսկողություն լինի մեր օրենքների նկատմամբ, եւ որ մենք ավելի միասնական Միացյալ Թագավորություն ունենանք»,-ասված է մանիֆեստում:
Եվրախորհրդարանը (ԵԽ) հավանություն է տվել Սիրիայի իրադրությանը նվիրված բանաձեւին: Քվեարկությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում ԵԽի լիագումար նիստում:
Չինացի նավթագործներն աշխարհում առաջինն են «այրելի սառույց»՝ բնական գազի հիդրատ արդյունահանել Հարավ-չինական ծովի հատակից:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի ավագ եղբայրը՝ Ֆիլիպը, լույս մայիսի 18-ի գիշերը 64 տարեկան հասակում մահացել է Մերձծովյան Ալպերի դեպարտամենտի Անտիբ քաղաքի հիվանդանոցում:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը նամակ է հղել ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսին և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր պատասխանատու են Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված հարձակումների համար:
Հյուսիսատլանտյան դաշինքը բացառում է իր մասնակցությամբ մարտական գործողությունները Սիրիայում:
Կատարական հայտնի Al Jazeera լրատվամիջոցը, ներկայացնելով Ադրբեջանի ՊՆ մեկնաբանությունը AFP-ին և Արցախի ՊԲ հաղորդագրությունից մի հատված, անդրադարձել է մայիսի 15-ին արցախաադրբեջանական շփման գծում հայկական տեխնիկա վնասելու դեպքին:
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը խոչընդոտել է 1982-ին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին գնդակահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին պայմանական ազատ արձակմանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե լինի պահանջ, իրենք կարող են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկել Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների մուտքը թույլ չտալու մասին թուրքական կողմի որոշումը:
ԱՄՆ-ի զինված ուժերը գրեթե ավարտել են ծավալումը, որը թույլ է տալիս ցանկացած պահի ջախջախիչ հարված հասցնել ԿԺԴՀ-ի ռազմական օբյեկտներին, մասնավորապես, արդեն որոշված թիրախների վրա մի քանի հարյուր Tomahawk թեւավոր հրթիռներ արձակելու միջոցով:
Վաշինգտոնը եւ Բրյուսելը հրաժարվել են արգելել ձեռնածանրոցով գաջեթների փոխադրումը Եվրոպայից Ամերիկա ավիաչվերթերում:
Իրանը, որպես պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, պատժամիջոցներ է սահմանում ամերիկյան ինն ընկերությունների եւ ֆիզիկական անձանց նկատմամբ:
Եվրահանձնաժողովը հրապարակել է ավիափոխադրողների նոր ցուցակը, որոնց արգելվում է թռչել Եվրոպա:
Հայտնի ռոք երաժիշտ, Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ ու կատարող Քրիս Քորնելը կյանքի 52-րդ տարում մահացել է:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը մեջլիս է ուղարկել Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանի պատրաստած մեղադրական եզրակացությունը, որով պահանջվում է հայ պատգամավոր Գարո Փայլանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից:
Ֆուկիի պրեֆեկտուրայում Ճապոնիայի «Տակահամա» ատոմակայանի չորրորդ ռեակտորի վերագործարկումը, որն իրականացվել է մայիսի 17-ին, անցել է հաջողությամբ:
Իրանում «լռության օր» է հայտարարված նախագահական ընտրությունների նախօրյակին: Ընտրարշավը, որը շարունակվում էր գրեթե մեկ ամիս, ավարտվել է մայիսի 18-ին տեղական ժամանակով ժամը 8:00-ին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում հարձակում է նախապատրաստել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «սաստիկ զայրացել է», երբ իմացել է, որ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները գրում են իր մամուլի քարտուղար Շոն Սփայսերի հնարավոր հեռացման եւ այդ պաշտոնում Սան Ֆրանցիսկոյի եւ Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) նախկին դատախազ, Fox News հեռուստաալիքի հաղորդավար Քիմբեռլի Գիլֆոյլի նշանակման մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հանդիպում անցկացնել Հետաքննությունների համապետական բյուրոյի չորս հավակնորդների հետ:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է նվեր ստացած սուրն օգտագործել մամուլի դեմ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը մայիսի 17-ին օրինագիծ է ընդունել, որը դրան հավանություն տրվելու դեպքում, կպարտավորեցնի ԱՄՆ-ի նախագահին պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դաշնակիցների դեմ, տեղեկացնոմ է The Hill-ին:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հատուկ դատախազ է նշանակել վերջերս ԱՄՆ-ում կայացած նախագահական նախընտրական արշավին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննության համար:
«Միանգամայն օրինաչափ է: ԱՄՆ-ի նախագահը իրավունք ունի գաղտնազերծել ցանկացած տեղեկատվություն, եթե այն բխում է ամերիկացիների անվտանգության շահերից: Եվ նա հենց այդպես է վարվել»: