Բաժիններ՝

Զելենսկին բացահայտել է Դոնբասի իրադրության կարգավորման իր ծրագիրը

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին պատմել է Դոնբասի իրադրության կարգավորման՝ իր ծրագրի մասին: Նա այդ մասին հայտարարել է «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում: Զելենսկու խոսքով՝ առաջին հերթին, անհրաժեշտ է արագորեն հասնել հրադադարի:

«Մենք չենք կարող մեզ երկարատեւ գործընթաց թույլ տալ, որովհետեւ ամեն օր մենք առավոտն սկսում ենք այն մասին նորություններով, թե մեր տղաներից քանիսն են զոհվել արեւելքում»,- հայտարարել է նա: Նաեւ շոումենը կարեւորել է ինքնահռչակ հանրապետությունների տարածքներում «յուրաքանչյուր մարդու հետ փոխըմբռնման հասնելու» անհրաժեշտությունը:

Դրա համար նա, մասնավորապես, նշել է կենսաթոշակային վճարների վերականգնման կարեւորությունը: Ապրիլի 7-ին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա ճշտել է, որ կարեւոր է համարում Մոսկվայի հետ երկխոսություն վարել «արեւմտյան ներկայացուցիչների ներկայությամբ»:

«Մենք երբեք տարածքներ եւ մարդկանց չենք զոհաբերի: Ուկրաինայի ամբողջականությունը պետք է հաստատուն լինի»,- ամփոփել է նա: Ուկրաինայի նախագահի ընտրությունների առաջին փուլը կայացել է մարտի 31-ին: Դոնբասում քվեարկությունը տեղի է ունեցել սոսկ Կիեւի վերահսկած տարածքներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930