
Լոնդոնում տրանսպորտային միջոցների համար ներմուծվել է օդի աղտոտվածության նոր տուրք

Լոնդոնում տրանսպորտային միջոցների համար ներմուծվել է 12.5 ֆունտի չափով ամենօրյա տուրք քաղաքի կենտրոնական հատվածում օդն աղտոտելու համար: Այս մասին տեղեկացնում է belta-ն՝ հղում կատարելով CNN-ին: Նոր կարգն ուժի մեջ է մտնում ապրիլի 8-ից:
Լոնդոնը դարձել է աշխարհում առաջին քաղաքը, որտեղ ձևավորվում է չափազանց քիչ արտանետումների տարածք: Նոր տուրք մտցնելու նախաձեռնությունը գալիս է քաղաքապետից, ով բազմիցս ընդգծել է, որ քաղաքի աղտոտված օդը սպառնալիք է բնակչության համար: