
Մեծ Բրիտանիայում արտասահմանյան անձնագրեր են տալիս առանց ԵՄ-ի խորհրդանշանների

Մեծ Բրիտանիայի Home Office-ը՝ Միացյալ Թագավորության կառավարության դեպարտամենտը, որը պատասխանատու է ներգաղթի վերահսկողության, երկրում կարգ ու կանոնի եւ անվտանգության համար, քաղաքացիներին նոր անձնագրեր է տալիս գործողության ժամկետը լրացած անձնագրերի փոխարեն, եւ դրանցում չկան Եվրամիության խորհրդանշանները: Այդ մասին հայտնել է ATOP-ը:
Բրիտանուհի Սյուզան Հինդլ Բերոունը Twitter-ում հրապարակել է իր նոր անձնագրի լուսանկարը (որը տրվել է գործողության ժամկետը լրացած հնի փոխարեն): «Այսօր վերցրեցի իմ անձնագիրը: Իմ հին անձնագրի գործողության ժամկետը լրանում է մի երկու շաբաթից»,- գրել է նա: Լուսանկարը վկայում է անձնագրերի շապիկների տարբերությունների մասին:
Պարզություն է մտցրել Home Office-ի ներկայացուցչի մեկնաբանությունն Independent-ին. մարտի 29-ից գերատեսչությունն իրոք սկսել է անձնագրերի նոր շապիկների թողարկումն առանց Եվրամիության հիշատակման: Այնուամենայնիվ, որոշ քաղաքացիների կշարունակեն տալ հին շապիկներով անձնագրեր՝ մինչեւ չավատվեն ավելի վաղ տպված փաստաթղթերը:
Ըստ որում Home Office-ում հավաստիացրել են, որ բրիտանական արտասահմանյան անձնագրի երկու տեսակի շապիկներն էլ՝ թե՛ “European Union” բառերով եւ թե՛ առանց այդ բառերի, միատեսակ վավերական կլինեն երկրի սահմաններից դուրս ճանապարհորդությունների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: