Միջազգային բիզնեսը հեռանում է Բրիտանիայից Եվրամիության հետ ճգնաժամի պատճառով. jam-news.net
Հարցերի պաասխաններ․ ինչո՞ւ է Բրիտանիան դուրս գալիս Եվրամիությունից, ո՞վ և ինչո՞ւ է դրան աջակցում, ո՞վ է դեմ, և ի՞նչ սպասել: Աշխարհի առաջատար ընկերությունների կանխատեսումներն ու գործողությունները Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև ճգնաժամի առնչությամբ՝ ըստ CNN-ի։
Խոսքը Արևմտյան Եվրոպայում ստեղծված բարդ քաղաքական կոնֆլիկտի մասին է, որն առաջացել է Եվրամիությունից դուրս գալու մասին 2016թ. անցկացրած հանրաքվեի արդյունքում ընդունված որոշման պատճառով։ Այդ օրվանից բանակցություններ են ընթանում այդ բաժանության պայմանների մասին։ Ընթացակարգը փակուղի է մտել, ուղեկցվում էր ինտրիգներով, Մեծ Բրիտանիայում տեղի ունեցող միլիոնանոց բողոքի ակցիաներով, նոր հանրաքվեի կոչերով և լրջորեն ազդում է բազմաթիվ միջազգային գործընթացների վրա։
Այն ամենն, ինչ պետք է իմանալ բրեքսիթի մասին՝ հաջորդիվ․ ինչու է ծագել այս նախաձեռնությունը, դրա կողմնակիցների և հակառակորդների փաստարկները։
EasyJet
Այս բյուջետային ավիափոխադրողը հաղորդել է, որ Բրեքսիթի պատճառով ապագայի հանդեպ անվստահությունը կրճատում է եվրոպայում ավիափոխադրումների պահանջը, որի արդյունքում այս տարվա առաջին վեց ամսում ընկերությունը $359 միլիոնի վնասներ է կրել։
Citigroup
Այս բանկային խումբը հաղորդել է Մեծ Բրիտանիայից ԵՄ երկրներ մոտ մեկ տրիլիոն դոլար արժողությամբ իր ակտիվները տեղափոխելու պլանների մասին։
Airbus
Աշխարհի երկու խոշորագույն ավիաշինարարական ընկերություններից մեկը հաղորդել է, որ չվերահսկվող Բրեքսիթի դեպքում նա կդադարի պատվերներ տեղակայել Մեծ Բրիտանիայում, որտեղ այն աշխատանք է ապահովում 14 հազար մարդու համար։
McDonald’s
Ընկերությունը չի կարող առանց պայմանագրի Բրեքսիթի դեպքում երաշխավորել իր արտադրանքի որակն ու անվնաս լինելը։
Sony
Ընկերությունը մտադիր է Մեծ Բրիտանիայից իր եվրոպական շտաբ–բնակարանը տեղափոխել Ամստերդամ։
Nissan
Ավտոարտադրողն արդեն հրաժարվել է Մեծ Բրիտանիայի գործարանում Nissan X-Trail մոդելի ավտոմեքենաներ արտադրելու պլաններից, որտեղ յոթ հազար մարդ է աշխատում։
Ford
Ընկերությունը հաղորդել է, որ քաոտիկ Բրեքսիթը կարող է 2019թ-ին $900 միլիոնի վնաս պատճառել իրեն։
BMW
Ավտոարտադրողը, որը Մեծ Բրիտանիայում թողարկում է Mini լեգենդար մոդելը, հայտարարել է, որ կանգնեցնելու է արտադրությունը Մեծ Բրիտանիայի և ԵՄ միջև համաձայնագրի բացակայության դեպքում։
Schaeffler
Ընկերությունը, որն ավտոարտադրողների և աէրոտիեզերական ոլորտի մատակարար է, հայտարարել է Մեծ Բրիտանիայում իր երկու գործարանների փակման մասին«վստահության բացակայության» պատճառով։
Siemens
Այս ընկերությունը Մեծ Բրիտանիայում ավելի քան հինգ միլիարդ դոլարի արտադրանք է վաճառում և 15 հազար աշխատատեղ ստեղծում։
Դրա ղեկավարության կարծիքով՝ «Բրեքսիթի պատճառով ստեղծված քաոսը հեղինակազրկում է Մեծ Բրիտանիանս և նրան ծաղրի առարկա դարձնում»։
Ամեն ինչ՝ Բրեքսիթի մասին
«Բրեքսիթ» եզրը կազմված է անգլերեն երկու բառերից՝ Britain և exit, և Եվրամիությանկազմից Մեծ Բրիտանիայի ելք է նշանակում։
Բառն ի հայտ է եկել 2016թ. Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեից հետո, որիարդյունքում նվազագույն առավելությամբ (պակաս, քան երկու տոկոս) հաղթեցին ԵՄ-նլքելու կողմնակիցները։
Դա Բրիտանիայի պատմության մեջ այս հարցով արդեն երկրորդ հանրաքվեն էր։ Առաջինըտեղի էր ունեցել 1975թ., այն ժամանակ հաթել էին ԵՄ-ին անդամակցելու կողմնակիցները։
Ինչի՞ց են դժգոհ բրիտանացիները, որոնք քվեարկում են ԵՄ-ն լքելու օգտին։ Ինչի՞ են նրանք ուզում հասնել
Մեծ Բրիտանիայում ԵՄ-ից դուրս գալու օգտին են հանդես գալիս հիմնականում Պահպանողական կուսակցության կողմնակիցները, մեծ տարիքի, ինչպես նաև բարձրագույնկրթություն չունեցող անձինք։
Այդ մարդիկ հավատում են, որ ելքը Եվրամիությունից ավելի շատ աշխատատեղերկապահովի երկրի համար ավանդական համարվող ճյուղերում՝ գյուղատնտեսությունում ևձկնային ոլորտում, և կկասեցնի միգրանտների հոսքը Բրիտանիա։
Ինչո՞ւ է երիտասարդությունն ու ընդդիմությունը դեմ բրեքսիթին
Բրեքսիթի հակառակորդների թվում են հիմնականում երիտասարդները, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների աշխատակիցներն ու բիզնեսի ներկայացուցիչները։ Խորհրդարանում բրեքսիթին դեմ է հանդես գալիս ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը, սակայն այդ դիրքորոշումը կիսում են նաև իշխող Պահպանողական կուսակցության որոշ պատգամավորներ։
Այդ մարդիկ իրենց կարիերան հիմնականում կապում են ոչ թե Բրիտանիայի համար պատմականորեն ավանդական ճյուղերի, այլ բարձր տեխնոլոգիական ընկերություններում աշխատատեղերի հետ։
Հենց այդ աշխատատեղերն են առաջինը տուժելու բրեքսիթիդեպքում, և երիտասարդության այդ հատվածի համար Բրիտանիան լքելն ուՆիդերլանդներում կամ Գերմանիայում հիմնվելն ավելի հեռանկարային է դառնալու։
Ինչ վերաբերում է ընդդիմության աջակցությանն, ապա, փորձագետներից շատերիկարծիքով՝ դրանում ավելի շատ արտահայտվում է լեյբորիստների պայքարը նրանցքաղաքական ընդդիմախոսների՝ պահպանողականների դեմ։
Ինչո՞ւ Եվրամիությունը չի ողջունում այդ հեռանկարը
Մեծ Բրիտանիան աշխարհում մեծությամբ հինգերորդ տնտեսությունն ունի, և բրեքսիթըհարված է ողջ Եվրամիության տնտեսությանը։
Պառակտում Բրիտանիայի հասարակությունում և անջատողականության սպառնալիք
2016թ. հանրաքվեի արդյունքները մասշտաբային պառակտում առաջացրին ոչ միայնհասարակությունում, այլև Մեծ Բրիտանիայի խորհրդարանում և կառավարությունում։
Բացի այդ, Եվրամիությունը լքելուն կտրուկ դեմ արտահայտվեցին Միացյալ Թագավորությաներեք մասերը՝ Շոտլանդիան, Ուելսն ու Հյուսիսային Իռլանդիան։ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում Շոտլանդիայի իշխող կուսակցությունը սպառնում է իր հանրաքվեն անցկացնել, որը նվիրված կլինի Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախանալուն։
Կառավարությունը պառակտվել է Բրեքսիթի հարցում։ Սակայն 2019թ. մարտից դա արդենայնքան էլ կարևոր չէ, քանի որ կառավարությունը զրկվել է բրեքսիթի գործընթացըղեկավարելու հնարավորությունից։ Որոշում կայացնելու իրավունքն անցել էխորհրդարանին։ Սակայն դա անելը, պարզվել է, շատ բարդ է։
Հանրաքվեին միայն մեկ հարց էր դրված, որինպետք էր պարզապես «այո» կամ «ոչ» պատասխանել, և ելքը որոշվում էր պարզապես մեծամասնությամբ։ Իսկ խորհրդարանում պետք է բրեքսիթի հետ կապված բազմաթիվ հարցեր լուծել, որոնց շուրջ բրեքսիթի հակառակորդներն ու կողմնակիցները չեն կարողանում համաձայնության գալ։
Եվրամիությունից Բրիտանիայի ելքի վերջնաժամկետը 2019թ. մարտի 29-ն էր։ Սակայն երկիրն այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ։ Ելքի նոր ժամկետ է նշնակվել ապրիլի 12-ը։ Սակայն վարչապետ Թերեզա Մեյը դիմել է ԵՄ ղեկավարությանը ժամկետը մինչև հունիսի 30–ը երկարաձգելու խնդրանքով։
Առավել հավանական սցենարներն այս պահի դրությամբ
Ամենառիսկայինը Եվրամիությունն առանց նախնական պայմանավորվածությունների լքելու սցենարն է (no deal Brexit)։ Դա Մեծ Բրիտանիայի տնտեսության համար ծանրագույնհարված կլինի։ Այս սցենարի դեպքում կարող են կասեցվել տասնյակ արտադրություններ, տասնյակ հազարավոր մարդիկ կարող են աշխատանքից զրկվել, հնարավոր է գների մեծ աճև ապրանքի դեֆիցիտ, օրինակ՝ դեղորայքի։
Առավել հավանական սցենարներն այս պահի դրությամբ․
• Մեծ Բրիտանիան կշարունակի անդամակցել Եվրամիության գլխավորկոմպոնենտներից մեկին՝ Մաքսային միությանը։
• Նոր հանրաքվե կանցկացվի։