![](/banners/BeFunky-design.jpg)
Բասրայում հրթիռակոծվել է ExxonMobil ընկերության շենքը. Reuters
![](https://168.am/wp-content/uploads/2019/06/978961.jpg)
Իրաքի Բասրա քաղաքում հրթիռակոծվել է ExxonMobil ամերիկյան նավթընկերության ներկայացուցչության շենքը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:
Նրանց տվյալներով՝ վիրավորվել է առնվազն երկու մարդ: Ինչպես գործակալությանը հայտնել են ականատեսները, պատահարի վայրում առնվազն երեք պայթյուն է որոտացել:
Տեղի ունեցածի կապակցությամբ ExxonMobil-ը պլանավորում է անհապաղ տարհանել իր շուրջ 20 օտարերկրյա աշխատակիցների: Գործակալության տվյալներով՝ այն շրջանում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, գտնվում են նաեւ Royal Dutch Shell եւ Eni նավթային ընկերությունների գրասենյակները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: