Բաժիններ՝

Իրանը պատրաստ է դիմակայել ճնշմանն ու թշնամական գործողություններին. Ռոուհանի

Իրանը պատերազմ չի մղում ոչ մի ազգի դեմ, բայց պատրաստ է դիմակայել այլ պետությունների թշնամական գործողություններին: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով Թեհրանի իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում նոր թերմինալի բացման արարողությանը:

«Մենք պատերազմ չենք մղում ոչ մի ժողովրդի դեմ: Վերջ ի վերջո հաղթողը լինելու է Իրանի ժողովուրդը, որովհետեւ մեր ընդդիմախոսներն ազգ չեն: Դա ոչ փորձառու քաղաքական գործիչների խումբ է, չինովնիկների խումբ, այլ ոչ թե ամբողջ երկիր: Մինչդեռ ամբողջ իրանական ազգն է ներգրավված պայքարում»,-Ռոուհանիի խոսքը մեջբերել է Mehr գործակալությունը:

Նախագահը նշել է, որ մի շարք երկրների ներկայիս հակաիրանական քաղաքականության նպատակն իրանցիների «հույսերը խորտակելն է եւ կամքը կոտրելը»: «Նրանք դավեր են նյութում, բայց մեր ազգը չի կորցնի արժանապատվությունը: Մենք ցանկանում ենք խափանել մեր հակառակորդի չար մտադրությունները: Մենք տեսնում ենք, որ մեզ վրա գործադրող ճնշումն ուժեղացել է, բայց դրան մեր հակազդումն էլ է ուժգնացել»,-ասել է նախագահը:

Նա նաեւ ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ, չնայած պատժամիջոցներին, Իրանը խնդիրներ չունի օդանավակայաններն ու ինքնաթիռները անհրաժեշտ ամեն ինչով, այդ թվում՝ պահեստամասերով ապահովելու հարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս