Թուրքիայի իշխանությունները որոշել են ձերբակալել Գյուլենի հետ կապերի մեջ կասկածվող ևս 128 մարդու
Թուրքիայի դատախազությունը 128 մարդու ձերբակալման օրդերներ է տվել, այդ թվում՝ 48 գործող զինծառայողների, որոնց կասկածում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: Այդ մասին հայտնել է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ կալանագրերը տրվել են Իզմիրի եւ Քոնիայի նահանգների դատախազների կողմից՝ Թուրքիայի զինված ուժերում կազմակերպությունների գաղտնի ցանցի հետաքննության շրջանակում: Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մեղսակցության մեջ:
Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել է ավելի քան 50 մարդ, աշխատանքից ազատվել կամ հեռացվել են 160 հազարից ավելի պետծառայողներ, այդ թվում՝ զինվորականներ: Գյուլենն ինքը, որը գտնվում է ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջումը եւ մերժել մեղադրանքները, հաղորդել էՌԻԱ Նովոստին: