Բաժիններ՝

Հոնկոնգի ղեկավարը հրաժարվել է պաշտոնաթող լինել զանգվածային բողոքներից հետո

Հոնկոնգի գործադիր իշխանության ղեկավար Քերրի Լամը նպատակահարմար է համարում շարունակել աշխատանքն իր պաշտոնում, չնայած զանգվածային բողոքներին, որոնք սկսվել էին ՉԺՀ արտահանձնման մասին ժողովրդականություն չվայելող օրինագիծն առաջ տանելու փորձից: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 18-ին լրագրողների հետ կայացած զրույցում:

«Ես անձամբ մեծապես պատասխանատվություն եմ կրում ճգնաժամի համար: Անկեղծորեն ներողություն եմ խնդրում Հոնկոնգի բոլոր բնակիչներից»,- ասել է նա: Լամն ընդունել է իր կառավարության բացատրական աշխատանքի թերություններն օրինագծի բովանդակության վերաբերյալ, որը մեկնաբանվել է ոչ միանշանակ եւ շատ վեճեր է հարուցել: Դրա հետ մեկտեղ նա հույս է հայտնել, որ «հասարակության բոլոր խավերի մարդիկ կընդունեն մեր աշխատանքը եւ մեզ հնարավորություն կտան» լուծելու օրակարգում կանգնած սոցիալ-տնտեսական խնդիրները:

Դրա հետ մեկտեղ Լամը չի հիշատակել վիճելի նորամուծությունից լիակատար եւ անդարձ կերպով հրաժարվելու հնարավորության մասին, ինչը պահանջում էին ցուցարարները: Նա խոստացել է սոսկ չվերադառնալ այդ հարցին այնքան ժամանակ, քանի դեռ այն բավարար մակարդակի հասարակական վստահություն չի ապահովել:

Ներկայում քաղաքում իրադրությունը հանգիստ է: Հունիսի 18-ին գրեթե մեկշաբաթյա ընդմիջումից հետո աշխատանքն է վերսկսել կառավարական համալիրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս