Բաժիններ՝

Ինդոնեզիայում առնվազն 17 մարդ է զոհվել նավաբեկության հետևանքով

Ինդոնեզիայի ափերի մոտ առնվազն 17 մարդ է զոհվել, եւս մեկն անհայտ կորած է համարվում մարդատար նավի խորտակման հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարներին:

Նավը հունիսի 17-ին շրջվել է Արեւելյան Ճավայի նահանգի ափերի մոտ, ավելի վաղ տեղեկացվել էր միջադեպի հետեւանքով երկու մարդու զոհվելու մասին: Գործակալության տվյալներով՝ նավաբեկությունից փրկվել է 39 ուղեւոր: Ներկայում որոնողա-փրկարարական գործողությունը շարունակվում է. դրան մասնակցում է չորս ջրասուզորդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930