
Առնվազն 21 մարդ է տուժել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով

Ճապոնիայում առնվազն 21 մարդ է տուժել 6,7 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը տեղի է ունեցել հունիսի 18-ի երեկոյան Ճապոնական ծովում՝ Յամագատայի պրեֆեկտուրայի մերձակայքում: Այդ մասին հունիսի 19-ին հայտնել է NHK հեռուստաալիքը: Տուժածների մեծ մասը տարեցներ են, որոնք տարբեր վնասվածքներ են ստացել ստորգետնյա ցնցումներից ընկնելու հետեւանքով:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Յամագատայի պրեֆեկտուրայի ափերի մոտ, օջախը մոտավորապես 14 կիլոմետր խորության վրա էր՝ Ճապոնական ծովի հատակում: Սկզբնապես տեղեկացվել էր 6,8 մագնիտուդի մասին, այնուհետեւ գնահատականը նվազեցվել էր մինչեւ 6,7: Ս
եյսմոլոգները նաեւ հայտարարել էին մինչեւ 1 մետր բարձրությամբ ցունամիի սպառնալիքի մասին, սակայն ծովափին ալիքների միայն աննշան բարձրացում է գրանցվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: