ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի պատվիրակությունները առեւտրական բանակցությունների հերթական փուլը կսկսեն հունիսի 19-ին. Թրամփ
ԱՄՆ-ի եւ Չինաստանի ներկայացուցիչները առեւտրական բանակցությունների հերթական փուլը կսկսեն հունիսի 19-ին: Այդ մասին հայտնել է ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը հունիսի 18-ին լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ: «Հունիսի 19-ից մեր թիմերն սկսում են բանակցություններն առեւտրական գործարքի շուրջ: Տեսնենք՝ ինչ տեղի կունենա: Չինաստանը ցանկանում է գործարք կնքել, մենք ցանկանում ենք գործարք կնքել, բայց գործարքը պետք է լավը լինի բոլոր կողմերի համար»,- նշել է պետության ղեկավարը:
Նա նաեւ հայտնել է, որ երեքշաբթի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հեռախոսազրույցը տեւական էր: «Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Սիի հետ: Կարծում եմ՝ մենք առեւտրական գործարք կնքելու շանս ունենք»,- նշել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը:
Խոսելով G20-ի գագաթնաժողովի հարթակներում Չինաստանի նախագահի հետ պլանավորված հանդիպման մասին, որը կկայանա Օսակայում հունիսի վերջին, նա ասել է, թե բանակցությունները «կարող են շատ լավ ընթանալ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: