Բաժիններ՝

Չինաստանը կոչ է արել Իրանին՝ չհրաժարվել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից

Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին դիմել է Իրանին՝ կոչ անելով չհրաժարվել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)։

«Մենք հուսով ենք, որ Իրանը ստեղծված իրավիճակում հապճեպ որոշում չի ընդունի համաձայնագրից հրաժարվելու մասին եւ հանգամանորեն կխորհրդածի դրա շուրջ»,- հայտարարել է նա Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ Պեկինում անցկացված համատեղ մամուլիս ասուլիսում:

Չինացի դիվանագետը նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն քանիցս հայտարարել է, որ Թեհրանը կատարում է համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

Ավելի վաղ Իրանը հայտարարել է միջուկային գործարքի գծով իր պարտավորությունների նոր կրճատումների մասին: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտնել է, որ Թեհրանն այս տարվա հունիսի 27-ից հետո իրեն իրավունք է վերապահում 300 կիլոգրամից ավելի հարստացված ուրան պահել երկրի տարածքում՝ հակառակ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, ինչպես նաեւ դադարեցնում է ծանր ջրի արտահանումը:

Միջուկային գործարքի համաձայն, Իրանը պետք է այլ երկրներ արտահանի ուրանի ավելցուկները, եթե դրա ծավալները գերազանցում են 300 կիլոգրամը, ինչպես նաեւ մշակված ծանր ջուրը:

Իրանի ատոմային կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը ԳՀՀԾ-ի մասնակից եվրոպական երկրներից դեռեւս սպասում է գործարքի շրջանակում իրենց պարտավորությունների կատարման գործողություններ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս