Իսպանիայում տասը մարդ է ձերբակալվել հակաահաբեկչական գործողության ընթացքում
Իսպանիայում տասը մարդ է ձերբակալվել հակաահաբեկչական գործողության ընթացքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ազգային ոստիկանությունում:
«Գործողությունն անցկացվում է Մադրիդում եւ Տորելոդոնես ու Ալխետ արվարձաններում: Ձերբակալվել է տասը մարդ: Գործողությունը շարունակվում է»,-պատմել է գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ոստիկանությունը ձերբակալվածների ազգությունն առայժմ չի հայտնում:
ՆԳ նախարարությունում նաեւ հրաժարվել են հաստատել իսպանական ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ ձերբակալվածները կասկածվում են ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում՝ «Ալ Քաիդա»-ին ֆինանսավորելու մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: