Բաժիններ՝

Մանդելայի դստեր թվիթները վրդովել են ՀԱՀ-ի սպիտակամորթ փոքրամասնության ներկայացուցիչներին

Սպիտակամորթ հարավաֆրիկացիների կողմից բողոքների փոթորիկ են հարուցել Դանիայում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան եւ երկրի ժողովրդավարորեն ընտրված առաջին նախագահի դուստր Զինձի Մանդելայի քաղաքականապես ոչ կոռեկտ գրառումները Twitter-ում: Նա նրանց անվանել է «բռնացողների եւ գողերի սերունդներ, որոնք գողացել են հողը սեւամորթ աֆրիկացիներից», ինչպես նաեւ նրանց համեմատել է «անկոչ հյուրերի հետ, որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում հեռանալ»։ Պատասխանելով ընդդիմախոսների քննադատական դիտողություններին՝ Մանդելան պնդում է, որ «չպետք է իր անձնական հայացքների համար պատասխան տա ոչ մի սպիտակամորթ տղամարդու կամ սպիտակամորթ կնոջ առաջ»:

Իր մի այլ թվիթում ՀԱՀ-ի ազգային հերոսի դուստրը գրում է, որ նրանցից ոմանց ընդհանրապես վատ չէր լինի մտրակահարել: Իսկ նրա սկանդալային հայտարարությունների գլավոր թեման այն հողը սեւամորթներին վերադարձնելու անհրաժեշտությունն է, որը նրանց նախնիներից խլել են գաղութատիրության եւ ապարտեիդի դարաշրջանում:

«Աֆրիկյան ազգային կոնգրեսի» կառավարությունը խոստանում է արդեն մոտ ժամանակներս իրականացնել սահմանադրական բարենորոգում, որը կանաչ լույս կտա սպիտակամորթ ֆերմերների հողերի սեփականազրկմանն՝ առանց փոխհատուցումների վճարման: Սպիտակամորթ ֆերմերների շահերը պաշտպանող «Աֆրիֆորում» կազմակերպությունն ուղղակիորեն դիմել է արտաքին գործերի նախարար Նալեդի Փանդորին՝ դիվանագիտական ծառայությունից Զինձի Մանդելային հետ կանչելու պահանջով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս