Բաժիններ՝

ԵՄ-ն կարող է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի շուրջը

Եվրամիությունը կարող է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի նորացման շուրջը, եթե Թուրքիան դչադարեցնի ածխաջարծինների հանքավայրերի շահագործումը Կիպրոսի մերձակա վիճելի ջրերում: Այդ մասին հայտնել է EUobserver տեղեկատվական ռեսուրսը:

«Եվրամիության պետությունները կսպառնան սառեցնել մաքսային միության նորացման շուրջը բանակցությունները Թուրքիայի հետ, եթե նա չդադարեցնի գազի հորատումը Կիպրոսի մերձակա վիճելի ջրերում, ասված է Եվրամիության Ընդհանուր գործերի խորհրդի եզրակացությունների նախագծում, որի նիստը կկայանա հունիսի 18-ին»,- գրել է ինտերնետ-հրատարակությունը:

Ըստ նրա տեղեկատվության՝ «Եվրամիությունը պատրաստ է հակազդելու համապատասխան կերպով եւ Կիպրոսի հետ լիակատար համերաշխությամբ»: Ափամերձ ծանծաղուտում եւ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հայտնաբերվել են գազի հանքավայրեր: Թուրքիան գտնում է, որ իրավունք ունի տարածաշրջանի բնական հարստությունների նկատմամբ: Հունաստանի արտգործնախարարությունը Թուրքիայից պահանջել է դադարեցնել հորատումն այդ գոտում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս