Բաժիններ՝

Ավստրիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 29-ին

Ավստրիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) վաղաժամկետ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 29-ին: Այդ մասին Twitter-ում հաղորդել է խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Մամուլի ծառայությունը նշում է, որ որոշումը միաձայն ընդունվել է Ազգային խորհրդի գլխավոր կոմիտեի կողմից: Մայիսի 27-ին Ազգային խորհուրդն անվստահության քվե հայտնեց Սեբաստյան Կուրցի նախարարների կաբինետին՝ փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեի պաշտոնաթողության ֆոնին:

Հունիսի 3-ին Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի ղեկավարությամբ կայացել է մինչեւ Ազգային խորհրդի վաղաժամկետ ընտրությունները հանրապետության նոր կանցլեր Բրիգիտե Բիռլյայնի եւ նրա անցումային կառավարության նախարարների երդմնատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031