Բաժիններ՝

Ամերիկացիների գրեթե կեսը հանդես է գալիս Թրամփի պաշտոնազրման օգտին. հարցախույզ

Ամերիկացիների գրեթե կեսը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին են վկայում հուլիսի 3-ին հրապարակված հետազոտության տվյալները, որը կատարել է Gallup սոցիոլոգիական ծառայությունը:

Մասնագետները նշում են, որ հարցման մասնակիցների 45 տոկոսը պաշտպանում է ԱՄՆ-ի Կոնգրեսում շատ դեմոկրատների առաջարկությունն իմպիչմենտ հայտարարել պետության ղեկավարին: Ըստ որում հարցման մասնակիցների 53 տոկոսը կարծում է, որ Թրամփին պետք չէ հեռացնել այդ պաշտոնից:

Հարցման արդյունքներում դիտվում է կտրուկ սահմանազատում կուսակցական հատկանիշով: Այսպես, Հանրապետական կուսակցության կողմնակիցների 7 տոկոսը եւ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցնրեի 81 տոկոսը կարծում է, որ Ամերիկայի ղեկավարին անհրաժեշտ է իմպիչմենտ հայտարարել:

Հարցմանը, որը կատարվել հունիսի 19-ից մինչեւ 30-ը, մասնակցել է 1018 չափահաս ամերիկացի: Ավելի վաղ Հանրապետական կուսակցության առաջնորդները բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա իմպիչմենտ հայտարարել Թրամփին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս