Բաժիններ՝

Մերկելի կուսակիցը պատմել է նրա ինքնազգացողության մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իրեն լավ է զգում, նրա առողջական վիճակը կայուն է: Դա հավաստիացրել է Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ Աննեգրետ Քրամպ Քարենբաուերը հուլիսի 3-ին Bild թերթում հրապարակված հարցազրույցում:

«Մենք այս օրերին մշտապես զանգահարել ենք միմյանց, նա իրեն լավ է զգում»,- ասել է ՔԴՄ-ի առաջնորդը: Քրամպ Քարենբաուերը կարծում է, որ կանցլերի առողջության նկատմամբ մեծ հետաքրքրությունը պայմանավորված է այն «կարեւոր դերով», որը Մերկելը խաղում է միջազգային քաղաքականության բնագավառում: Նրան առանձնահատուկ չափով հսկում են»,- ասել է նա:

Bild թերթն ավելի վաղ, վկայակոչելով արեւմտյան հատուկ ծառայություներից մեկի մի աղբյուր, հայտնել է, որ Մերկելի նոպաները կապված են «նյարդաբանական խանգարումների» հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031