Բաժիններ՝

Փորձագետը նշել է, թե Չինստանն ու ԱՄՆ-ը երբ կարող են հասնել առևտրական գործարքի

Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ գործարքը, որը վերջ կդնի նրանց միջեւ առեւտրական պատերազմին, կարող է կնքվել այս տարվա վերջին կամ եկող տարվա սկզբին: Ինչպես հուլիսի 4-ին գրել Է The Straits Times թերթը, այս կարծիքն է հայտնել սինգապուրցի փորձագետը հրատարակության կազմակերպած համաժողովում։

Ինչպես նշել է Ս. Ռաջարաթնամի անվան Միջազգային հետազոտությունների դպրոցի դոցենտ Լի Մինցզյանը, «առաջիկա տարիներին համաշխարհային հանրակցությունը կշարունակի մրցակցություն, համագործակցություն եւ սահմանափակ փոխգործակցություն տեսնել երկու խոշորագույն տերությունների միջեւ»:

«Սակայն համաձայնություն կարող է ձեռք բերվել մոտ ժամանկաներում»,- կարծում է նա: Չինաստանը չափազանց շահագրգռված է հաշտության համաձայնության հասնել ԱՄՆ-ի հետ: Պեկինում հասկանում են, որ այժմ չափազանց վաղ է առճակատման գնալ եւ մարտահրավեր նետել Վաշինգտոնին»,- ասել է փորձագետը:

Նրա կարծիքով՝ «եթե առեւտրական հակասությունները մեծանան, ապա դա լրջորեն կխաթարեն երկկողմ հարաբերությունները: Ըստ որում Լի Մինցյանը կարծում է, որ Միացյալ Նահանգներում «նաեւ կա ուժային շահապաշտպանություն, որը պնդում է, որ որեւիցե գործարք կնքվի Չինաստանի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս