Բաժիններ՝

Կոսովոյի իշխանություններն արգելել են Սերբիայի բոլոր պաշտոնատար անձանց մուտքը

Ինքնահռչակ Կոսովոյի իշխանությունները որոշում են ընդունել ինքնավարության տարածք Սերբիայից բոլոր պաշտոնատար անձանց մուտքի արգելքի մասին: Facebook-ի իր էջում այ մասին հայտնել է երկրամասի արտաքին գործերի նախարար Ետլիր Զուբերայը:

«Կոսովոյի նկատմամբ Սերբիայց ստացվող հիբրիդային սպառնալիքների, մշտական քարոզչության եւ երկրի եւ մեր քաղաքացիների մասին ստահոդ նորությունների պատճառով, ինչպես նաեւ Կոսովոյի հյուսիսում այսպես կոչված հումանիտար ճգնաժամի կանխման՝ վերջերս գործադրված ջանքերի պատճառով՝ սերբ բնակչությանն սպառնալով եւ նրան հարկադրելով փակելու ձեռնարկությունները Բելգրադի ինչ-որ քաղաքական նպատակների պատճառով, արտաքին գործերի նախարարությունը սերբ պաշտոնատար անձանցից ոչ մեկին թույլ չի տա այցելել Կոսովո»,- գրել է Զուբերայը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս