Բաժիններ՝

Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն մտադիր են զարգացնել երկկողմ ռազմական համագործակցությունը

ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարար բանակի գեներալ Նո Գվան Չհոլը եւ ՌԴ-ի պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը հուլիսի 4-ին Փհենյանում կայացած երկկողմ անդիպմանը քննարկել են երկու պետությունների զինվորական գերատեսչությունների երկկողմ համագորակցության պլանի իրագործումը:

«Կարծում եմ, որ այս այցը դարձել  կորեա-ռուսական բարեկամության անխախտ ուժի ցուցադրման եւ դարաշրջանի պահանջներին համապատասխան ավելի բարձր մակարդակով երկկողմ ռազմական հարաբերությունների զարգացման կարեւոր գործոն»,- ընդգծել է Նո Գվան Չհոլը:

Նա հույս է հայտնել, որ երկկողմ բանակցությունները, որտեղ քննարկվել են կորեա-ռուսական երկկողմ ռազմական հարաբերությունների հարցերը, ինչպես նաեւ այցելությունը զորամաս, Ռուսատսանի պատվիրակության անդամներին թույլ տվեցին պատկերացում կազմել ԿԺԴՀ-ի մասին»: Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Նո Գվան Չհոլին ԿԺԴՀ հրավիրելու համար:

Նա հայտնել է, որ Ռուսաստանի եւ ԿԺԴՀ-ի զինվորական գերատեսչություններն ունեն երկկողմ համագործակցության համատեղ պլան: «Եվ ես հույս ունեմ, որ այդ պլանը կզարգանա: Մենք ունենք մի ամբողջ շարք միջոցառումներ, որոնք իրականացնում ենք»,- ասել է փոխնախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս