Բաժիններ՝

Մադուրոն խոստացել է հայտարարել ընդդիմության ներկայացուցիչների հետ համաձայնությունների հասնելու մասին

Վենեսուելայի իշխանություններն առաջիկա շաբաթներին կհայտարարեն ընդդիմության որոշ ներկայացուցիչների հետ նախնական համաձայնությունների հասնելու մասին: Հուլիսի 2-ին այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն։

«Մեր դռները բաց են քաղաքական երկխոսության համար ընդդիմության ցանկացած առաջնորդների եւ ներկայացուցիչներ հետ, եւ այդ ուղղությամբ նույնպես ամեն ինչ լավ է: Առաջիկա շաբաթներին լավ նորություններ կլինեն այն մասին, թե որքան լավ են ընթանում շփումներն ու բանակցությունները, ինչպես նաեւ նախնական համաձայնությունների մասին ընդդիմության տարբեր հատվածների հետ»,- ասել է նա ելույթի ընթացքում, որը հեռարձակվել է Periscope -ում:

Մադուրոյի խոսքով՝ Կարակասը շարունակում է պաշտպանել Նորվեգիայի նախաձեռնությունն Օսլոյում Վենեսուելայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ բանակցությունների անցկացման վերաբերյալ: «Մենք լիովին պաշտպանում ենք բանակցությոնների մշտական գործող սեղան կազմակերպելու գաղափարը»,- հավելել է նա:

Ավելի վաղ վենեսուելական ընդդիության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ իր կողմնակիցները մտադիր չեն վերստին մասնակցել բանակցություններին երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ներկայացուցիչների հետ: Քաղաքական գործիչը շահարկումներ է որակել ընթացիկ շաբաթին երկխոսության վերսկսման մասին հաղորդումները: Մայիսին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի է ունեցել անուղղակի բանակցությունների առնվազն երկու փուլ Վենեսուելայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ, որոնք կազմակերպվել են եվրոպական երկրի կառավարության միջնորդությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս