Բաժիններ՝

Ռոուհանին միջուկային գործաքի մասնակիցներին կոչ է արել հավասարվելու Իրանին

Իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) մասնակիցները պետք է համաձայնագրի պայմանները կատարեն այն չափով, որով դա անում է Թեհրանը: Հուլիսի 3-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Դուք պետք է որոշեք՝ պաշտպանում եք ԳՀՀՊ-ն թե ոչ: Եթե պաշտպանում եք, ապա բոլորը պետք է դրա դրույթները կատարեն այն չափով, որով դա անում է Իրանը»,- մեջբեում է նախագահի խոսքն IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: Նա նաեւ հավելել է, որ համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց հետո «Թեհրանն սպասել է մի ամբողջ տարի, որպեսզի գործարքի մնացած մասնակիցները կատարեն պարտավորությունների իրենց մասը»:

Ռոուհանին հավելել է, որ Թեհրանն իրանական միջուկային ծրագրի շուրջը ԳՀՀՊ-ի շրջանակներում իր պարտավորությունների կրճատման է գնում հանուն դրա պահպանման:

Նախագահի խոսքով՝ «եթե Իրանը չգնա իր պատավորությունների կրճատման, ապա միջուկային գործարքը կդադարի գոյությունը»:

«Քանի որ համաձայնագրի մյուս մասնակիցները չեն կատարում իրենց պարտավորությունները, մենք նույնպես սահմանափակում ենք ԳՀՀՊ-ի դրույթների կատարումը, որպեսզի պահպանենք հավասարակշռությունը գործարքի շրջանակներում»,- ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031