
ԵԽ-ում նախագահի պաշտոնի չորս թեկնածություններ կքննարկեն

Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահի պաշտոնին հավակնում են չորս թեկնածուներ Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից եւ Չեխիայից: Այդ մասին ասված է ԵԽ-ի մամուլի ծառայության՝ հուլիսի 2-ին տարածված հաղորդագրության մեջ:
Թեկնածուների թվում են երկու կին. գերմանուի Սքա Քելլերը «Կանաչներ – Եվրոպական ազատ դաշինք» խմբակցությունից եւ իսպանուհի Սիրա Ռեգոն, որը ներկայացնում է «Եվրոպական միացյալ ձախեր/ Հյուսիսի ձախ-կանաչներ» ձախ քաղաքական խումբը, ինչպես նանեւ երկու տղամարդ. «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինք» սոցիալիստական ուղղվածության կուսակցությունների միության ներկայացուցիչ իտալացի Դավիթ Սասոլին եւ չեխ Յան Զագրադիլը, որն առաջադրվում է «Եվրոպացի պահպանողականներ եւ ռեֆորմիստներ» խմբակցությունից:
Մյուս քաղաքական միավորումներից թեկնածուների մասին այս պահին չի հաղորդվում:
Ինչպես հիշեցրել են կազմակերպության մամուլի ծառայությունում, ԵԽ-ի ղեկավարի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 3-ին գաղտնի քվեարկության միջոցով: Հաղթանակի համար թեկնածուին անհրաժեշտ կլինի ստանալ բացարձակ մեծամասնույունը: Եթե ոչ մեկը չհաղթի առաջին փուլում, նրանք նոր թեկնածուների հետ հավասար կարող են կրկին առաջադրվել երկրորդ եւ երրորդ փուլերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: