Թայվանի վարչապետ Ուիլյամ Լայը (Լայ Ցինդե) հունվարի 10-ին հայտարարել է, որ հունվարի 11-ին պաշտոնաթող է լինելու իր նախարարների կաբինետի հետ միասին:
Իսպանիայի Պետական օդերեւութաբանական գործակալությունը հունվարի 10-ին թագավորության 30 նահանգներում եղանակային տագնապ է հայտարարել ցածր ջերմաստիճանների եւ սաստիկ քամու պատճառով:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն պնդում է, որ երկրում «Տամիֆլյու» հակավիրուսային պատրաստուկի եւ բժշկական դիմակների պակասություն չկա։
Իրանը պլանավորում է առաջիկա շաբաթներին երկու արբանյակ արձակել սեփական արտադրության հրթիռակիրներով:
Միլիարդատեր Թոմ Սթեյերը, որն առնվազն 20 մլն դոլար է ծախսել, փորձելով հասնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկմանը, հայտարարել է, որ 2020 թվականի ընտրությունների ընթացքում չի մասնակցելու Սպիտակ տան համար պայքարին:
Եմենում առնվազն հինգ զինծառայող է զոհվել երկրի հարավի Լահջի նահանգում ռազմաբազայի վրա հուսիների անօդաչու թռչող սարքի գրոհի հետեւանքով:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս։
Ֆրանսիան Սիրիայից իր զորքերը դուրս կբերի այն ժամանակ, երբ քաղաքական լուծում կգտնվի:
Գերմանիայի երեք օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել անվտանգության ծառայության աշխատողների գործադուլի կապակցությամբ:
Գանձապետարանի աշխատողների ազգային արհմիությունը (National Treasury Employees Union) հունվարի 9-ին դատի է տվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ երկրի ֆեդերալ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով:
Ավստրալիայի ֆեդերալ ոստիկանությունը ձերբակալել է 48-ամյա այն տղամարդուն, որը մեղադրվում է Մելբուռնում, Կանբերայում եւ Սիդնեյում 16 երկրների դեսպանատներ ու հյուպատոսարաններ անհայտ նյութ պարունակող 38 փաթեթ ուղարկելու մեջ:
Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում լույս հունվարի 10-ի գիշերը հրդեհ է բռնկել բնակելի շենքում, տուժել է 19 մարդ, այդ թվում՝ երկու հրշեջ:
Սիրիայի արեւելքում ԱՄՆ-ի հովանու ներքո գործող միջազգային կոալիցայի կազմում կռվող բրիտանացի հինգ զինվորական է զոհվել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների հետ մարտական բախման ընթացքում:
Չինաստանը եւ ԱՄՆ-ը հիմք են դրել միմյանց անհանգստացնող առեւտրական հարցերի լուծման համար:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հանդիպմանը հավաստել է հանձնառությունը Կորեական թերակղզու միջուկազերծմանը եւ խոստացել է ջանքեր ներդնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն արդյունավետ դարձնելու համար:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 2019 թվականին ֆինանսների նախարարության, հարկային վարչության եւ մի շարք այլ հիմնարկությունների ֆինանսավորման մասին օրինագծին՝ բյուջետային ճգնաժամից դուրս գալու դեմոկրատների ռազմավարության շրջանակում, ճգնաժամ, որը կապված է պետական հիմնարկությունների աշխատանքի ֆինանսավորման Ժամանակավոր դադարեցման հետ («շաթդաուն»):
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական է նշանակվել Մարիամ Ալի Քավաքչըն: Նա 2017թ. ավարտել է Տեխասի համալսարանը լոգոպետի մասնագիտությամբ: Զբաղվել է նաև բիզնեսով:
Անհայտ անձինք առեւանգել են նորվեգացի միլիոնատիրոջ կնոջը՝ Աննա Էլիզաբեթ Ֆալկեւիկին եւ 10,3 մլն դոլարի չափով փրկագին են պահանջում կրիպտոարժույթով:
ԱՄՆ-ի ամենածեր բնակչուհին՝ Լեսլի Բրաունը, հունվարի 8-ին 114 տարեկան հասակում մահացել է Օհայոյի նահանգի Քլիվլենդ-Հայթս քաղաքում:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը կատարել են գերարագ սկզբնական արագությամբ արկերի փորձարկումներ՝ ջանալով ուշադրություն չգրավել դրանց նկատմամբ:
Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո հայաստանյան համացանցային քննարկումները և փորձագիտական կարծիքներն արտացոլեցին ՀՀ իշխանությունների` Ղազախստանի իշխանությունների, կազմակերպությունների, հասարակության հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը ոչ միայն այս միջադեպի, այլև շատ այլ հարցերի շուրջ` հիմքում ունենալով հայ համայնքի անվտանգության առաջնահերթությունը:
Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը դեկտեմբերի 8-ին հայտնել է, որ ԱՄՆ-ն տեխնիկական խումբ է ուղարկելու Թուրքիա: Դեմիրը նշել է, որ խմբի հիմնական առաքելությունն է լինելու ներկայացնել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի և ամերիկյան F-35 կործանիչների տեխնիկական անհամատեղելիության փաստարկները և դրանք մեկ համակարգում գործարկելու հնարավոր ռիսկերը:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել ազատ արձակել Չինաստանում Կանադայի ձերբակալված քաղաքացիներ Մայքլ Քովրիգին և Մայքլ Սպեյվորին:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը որոշել է 16 միլիարդ իենով (ավելի քան 147 միլոն դոլարով) անմարդաբնակ կղզի գնել երկրի հարավ – արեւմուտքի Կագոսիմայի պրեֆեկտուրայում, որպեսզի այնտեղ տեղափոխի ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիրների տախտակամածային ինքնաթիռների հոծախումբ վարժանքները:
Աշխարհում ամենահարուստ մարդը համարվող Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը և նրա կինը՝ Մաքքենզին հայտարարել են, որ ամուսնալուծվում են:
Ինքնաթիռում կործանման պահին երկու մարդ է եղել:
Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միության» (PYD) ներկայացուցիչները հայտարարել են, որ բռնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 8 զինյալների:
«Վերջին ամիսներին ադրբեջանական քարոզչությունը հակահայկական դաշտում բավականին ակտիվացել է։ Կարծում եմ՝ վերջին օրերին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններում ադրբեջանական քարոզչության մասնակցությունը դրա վառ ապացույցներից էր»։
Կարագանդայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Ռուսաստանում:
Դպրոցների աշակերտների, մանկավարժների առողջության ու անվտանգության ապահովման նկատառումներով՝ Վրաստանի կրթության նախարարությունը, հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատվությամբ, որոշում է ընդունել երկարացնել դպրոցական արձակուրդները: