Բաժիններ՝

6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կանադայի հարավ – արևմուտքում

Հուլիսի 4-ին 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Կանադայի հարավ – արեւմտյան մասում՝ Վանկուվեր կղզու մերձակայքում: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժի օջախն ընած է 10 կիլոմետր խորության վրա, էպիկենտրոնը գտնվում է Պորտ Հարդի քաղաքից մոտավորապես 225 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք, որի բնակչությունը շուրջ 5 հազար է:

Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկավտություն չի ստացվել: Հնարավոր ցունամիի մասին նախազգուշացումներ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031