Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հույս է հայտնել, որ G20-ի շրջանակում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը համաշխարհային տնտեսության համար կբերի դրական նորություններ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկեը հայտարարել է, որ ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Դմիտրի Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Համբուրգում ընթացող G20-ի շրջանակում:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի և Ադրբեջանի համազեկուցողներն իրենց մտահոգությունն են հայտնել հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ:
Քսանի խմբի տասներկուերորդ գագաթնաժողովը պաշտոնապես մեկնարկել է: Ղեկավարները հավաքվել են առաջին աշխատանքային նիստին:
Եվրամիությունը հորդորել է հակամարտության կողմերին ցուցաբերել զսպվածություն, պահպանել հրադադարը եւ հետամուտ լինել հարցի քաղաքական կարգավորմանը: Սա մի բան է, որը միշտ հիշեցնում են ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ եւ այստեղ, եւ Բաքվում: Մենք նաեւ կոչ ենք արել կողմերին շարժվել դեպի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում համաձայնեցված պարտավորությունների իրականացումը:
Դեսպանատան ավագ դիվանագետ պարոն Վուսալ Աբդուլաևը նոր էր կանգնեցրել մեքենան և արդեն ցանկանում էր դուրս գալ դրանից, երբ այն վտանգավոր հարված ստացավ ձախ կողմից՝ երթևեկությանը հակառակ շարժվող Նիսսան մեքենայից: Ինչպես հետագայում մեր գործընկերոջը բանավոր կերպով բացատրել էր վարորդը՝ ցուրտ եղանակի պատճառով նրա մարտկոցը շարքից դուրս էր եկել և նա չէր կարողացել գործի գցել շարժիչը: Այդ պատճառով էլ որոշել էր միայնակ ետ հրել մեքենան՝ շարժիչը գործի գցելու համար: Եվ քանի որ հրելուց մեքենայից դուրս էր եկել, չէր կարողացել կառավարել ընթացքն ու արդյունքում վնասել էր պարոն Աբդուլաևի մեքենան, երբ նա դեռ ներսում էր: Եթե մեր դիվանագետը մի քիչ շուտ դուրս գար մեքենայից, ապա հաստատապես կամ կզոհվեր, կամ էլ ծանր վնասվածքներ կստանար:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուղերձ էհղել «քսանյակի»՝ Համբուրգում ընթացող գագաթնաժողովի մասնակիցներին, որտեղ նշել է համաշխարհային քաղաքականության գերակայությունները:
Համբուրգի, որտեղ այս օրերին տեղի է ունենում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը, փողոցներում բողոքավորների հետ ընդհարումների ընթացքում վիրավորված ոստիկանների թիվը հուլիսի 7-ի առավոտյան հասել է 130-ի, կարգի 37 խախտողներ ձերբակալված են, հաղորդել է Welt թերթը։
ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G20-ի գագաթնաժովում Վլադիմիր Պուտինին դիմավորել է որպես «սիրալիր տանտիրուհի»:
Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում բռնության նոր դեպքերի գրանցման առնչությամբ:
«Մենք վճռականորեն հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ բազմակողմանի առեւտրական համակարգը հիմնվի հստակ կանոնների վրա, լինի թափանցիկ, ոչ խտրական, բաց եւ ներառական, ինչպես նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակներում գործող կանոնների եւ պարտավորությունների իրագործման եւ ապահովման օգտին, եւ (մենք) չենք հանդուրժի հովանավորությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Քսանի խմբի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն առաջին հանդիպմանն են հավաքվել գագաթնաժողովի շրջանակներում: Այն նվիրված է քաղաքական հարցերին, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարին, ուստի դրված է «քսանի» գագաթնաժողովի պաշտոնական ծրագրից դուրս:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին հայտարարությամբ արձանագրել են, որ Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիայի դրույթները: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կառավարությունն անցանկալի է համարում Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թուրքեշի այցը երկիր՝ մասնակցելու Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեկ ամյակի արարողություններին:
Թուրքական դատախազությունը որոշում է կայացրել յոթ օրով կալանավորել Ստամբուլում ձերբակալված մարդու իրավունքների պաշտպաններին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում աշխարհի ղեկավարների, այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հուլիսի 7-ին պլանավորված հանդիպումներին:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղյակ է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վիզայի պահանջը վերացնելու համաձայնագրի մասին շրջանառվող լուրերից եւ հերքում է դրանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Զուգահեռաբար շաունակվում են 45-ամյա տղամարդու փնտրման աշխատանքները, որը ծով է մտել հուլիսի 3-ին, Բաթումիում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով Եվրամիությանը և Եվրահանձնաժողովին կոչ է արվում դադարեցնել ԵՄ անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները, որևէ արժեք չունեն:
Չինաստանին հարավ-արևելքում գտնվող Նինսյան գավառում հեղեղումներից տուժել է բնակչության 56 տոկոսը՝ ավելի քան 815 հազար մարդ:
«Ներկայումս չկան ո՛չ որոշակի օրակարգ, ո՛չ էլ որոշակի նպատակներ։ Պուտինը կարծես ինչ որ քայլերի է սպասում Թրամփից, իսկ Թրամփը չի կարողանում իր խնդիրները լուծել իր իսկ երկրի ներսում։ Եվ նա չգիտի ինչպես է ձեւավորելու իր վերաբերմունքը Պուտինի նկատմամբ»։
Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը կներառի հրաժարում այն դրույթից, որի համաձայն նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա իր պաշտոնից, ինչպես նաեւ համաձայություն արաբական հանրապետությունում Ռուսաստանի զինվորական ոստիկանության ներկայությանը:
ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին հուլիսի 6-ին Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հանդես են եկել նոր հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետ՝ խստորեն պահանջելով վտանգի տակ չդնել քաղաքացիական անձանց:
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դևիդ ՄքԱլիսթերը, ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների նախագահ Սաջադ Քարիմը և «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ռեբեկա Հարմսը հայտարարություն են տարածել հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ:
Delta Аir Lines ավիաընկերության չվերթի ուղեւորներից մեկը հուլիսի 6-ին ԱՄՆ-ի Սիեթլից (Վաշինգտոնի նահանգ) Պեկին թռիչքի ժամանակ փորձել է ներթափանցել օդաչուի խցիկ՝ ըստ որում վիրավորելով երեք հոգու:
Վաշինգտոնը, Տոկիոն եւ Սեուլը համաձայնության եկել, որ Մոսկվան կարեւոր դեր է խաղում ԿԺԴՀ-ի շուրջն ստեղծված իրադրության կարգավորման հարցում:
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է այն փաստի առնչությամբ, որ հուլիսի 5-ին Թուրքիայում ձերբակալվել են առաջավոր իրավապաշտպաններ Amnesty International կազմակերպությունից և այլ ինստիտուտներից:
«Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ, որը պատճառ դարձավ քաղաքացիական անձանց շրջանում կորուստների, այդ թվում և հազիվ երկու տարեկան երեխայի մահվան: Դա տեղի է ունեցել շփման գծում: Մենք ցանկանում ենք ի սրտե մեր ցավակցությունները հայտնել զոհերի ընտանիքներին»։
Գերմանիայի ոստիկանությունը բացահայտել է մանկական պոռնկագրության տարածման ցանց, որն ունի շուրջ 90 հազար անդամ:
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփն առաջին անգամ կհանդիպեն հուլիսի 7-ի առավոտյան: