Բաժիններ՝

Հոնկոնգում մետրոյի 44 կայարան ենթարկվել է վանդալիզմի գրոհների

Հոնկոնգում մետրոյի 40-ից ավելի կայարաններ անցած հանգստյան օրերին վանդալիզմի գրոհների են ենթարկվել բողոքի ակցիաների արմատական մասնակիցների կողմից: Սեպտեմբերի 2-ին այս մասին հայտնել է MRT կորպորացիան՝ երկաթուղային տրանսպորտի գործարկուն:

Կորպորացիան ճշտել է, որ 32 կայարանի վնաս է հասցվել օգոստոսի 31-ին, եւս 12-ին՝ սեպտեմբեր 1-ին: Միջադեպերի պատճառով դրանցից մի քանիսը ժամանակավորապես փակվել են, նաեւ դադարեցվել է գնացքների երթեւեկությունը առանձին ճյուղերով եւ տեղամասերով:

Մասնավորապես, սեպեմբերի 1-ի երեկոյան ագրեսիվորեն տրամադրված դիմակավոր մի խումբ ցուցարարներ մետաղե ձողերով լուրջ ավերումներ է սարքել «Տոուն Չուն» կայարանում, որը գտնվում է Լանտաու կզղու վրա՝ օդանավակայանից ոչ հեռու:

Նույն օրը ընդհատվել է արագընթաց գնացքների երթեւեկությունը դեպի օդանավակայան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս