Բաժիններ՝

Ջոնսոնը կարող է վաղաժամկետ ընտրություններ հայտարարել այս շաբաթ. BBC

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիջ Ջոնսոնը կարող է արդեն այս շաբաթ հայտարարել երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիայի մեկնաբան Լորա Կյունսբերգը:

«Ինչպես ես եմ հասկանում, կա այն բանի իրական հնարավորությունը, որ Ջոնսոնը կարող է խորհրդարան առաջարկություն մտցնել, պատգամավորներից խնդրելով արդեն այս շաբաթ համընդհանուր ընտրություններ հայտարարել, բայց վերջնական որոշում դեռեւս չի ընդունվել»,-գրել է Կյունսբերգը:

Միացյալ Թագավորության կառավարությունում եւ խորհրդարանում պտտվող մեծ թվով այն լուրերի մասին, թե Ջոնսոնը կարող է ընտրություններ հայտարարել, հայտնում են նաեւ The Guardian թերթի ե Sky News հեռուստաալիքի քաղաքական մեկնաբանները:

Կյունսբերգի տեղեկատվությամբ, այդ թեման պետք է քննարկվի կառավարության նիստում, որը պլանավորված է սեպտեմբերի 2-ին, օրվա երկրորդ կեսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30