Բաժիններ՝

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգին սպառնում է Դորիան ծովամրրիկը

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում այս անգամ Աշխատանքի օրվա տոնակատարությունները կարող են չեղարկվել. նահանգին սպառնում է Ատլանտյան օվկիանոսից մոտեցող Դորիան ծովամրրիկը: Փոթորիկների ազգային կենտրոնի տնօրեն Քեն Գրեհեմի խոսքով, մտահոգիչ էնաեւ Դորիան փոթորկի դանդաղ ընթացքը.

«Դանդաղ՝ նշանակում է վատ, նշանակում է, որ փոթորկի ընթացքում քամիներն ավելի երկար են տիրելու այդ տարածքում, նշանակում է, որ այնտեղ ավելի երկար են տեղալու անձրեւները, իրականում՝ հեղեղները»:

Կանխատեսվում է, որ Դորիանն օվկիանոսից Ֆլորիդայի տարածք կհանսի երկուշաբթի առավոտյան՝ հենց Աշխատանքի օրվա տոնին: Ըստ մասնագետների, Դորիան ծովամրրիկը 4-րդ կարգի փոթորիկ է, որի քամու արագությունը հասնում է ժամում առնվազն 209 կիլոմետրի։ Չորրորդ կարգի փոթորիկները կարող են աղետալի վնասներ հարուցել՝ ավերել տներ ու էլեկտրական գծեր, ոչնչացնել ճանապարհներ, արմատախիլ անել ծառեր:

Փոթորկից առաջ Ֆլորիդայի բնակիչները նախապատրաստական աշխատանքներ են սկսել՝ փորձելով պաշտպանել իրենց տները: Նահանգապետ Ռոն ԴեՍանթիսն ամբողջ նահանգի տարածքում արտակարգ իրավիճակ է հայտարարել: Ծովամրրիկն արդեն անցել է Պուերտո Ռիքոյի եւ Կարիբյան կղզիների կողքով՝աննշան վնասներ հասցնելով միայն էլեկտրասնուցման համակարգին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս