
Թեհրանը ձգտում է ևս մեկ շանս տալ դիվանագիտությանը՝ փրկելու միջուկային գործարքը. Իրանի ԱԳՆ

Թեհրանը ձգտում է եւս մեկ շանս տալ դիվանագիտությանը՝ փրկելու միջուկային գործարքը: Այդ մասին սեպտեմբերի 2-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Չնայած բոլոր բարդություններին, Իրանը ձգտում է, որ դիվանագիտությանը եւ երկխոսությանը եւս մեկ շանս տրվի»,- գրել է Մուսավին Twitter-ի իր էջում: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, «հարկավոր է նկատի ունենալ, որ հնարավորությունները հօդս են ցնդում ծխի նման»:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի 1-ին հայտարարել է, որ Թեհրանը սեպտեմբերի 5-ին կհայտարարի միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունների հետագա կրճատման մասին, եթե մինչ այդ ժամկետը համաձայնագրի եվրոպացի մասնակիցները միջոցներ չձեռնարկեն դրա վերականգնման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: