
ԶԼՄ-ները հայտնել են Վրաստանի վարչապետի մոտալուտ հրաժարականի մասին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 2-ին կհայտարարի իր հրաժարականի մասին. առաջիկա ժամերին դրան սպասում է «Փիրվելի» հեռուստաընկերությունը, ինչի մասին հայտնել է «Նովոստի Գրուզիի» հրատարակությունը։
Ինչպես նշում են հեռուստաընկերության աղբյուրները, կառավարությունը կգլխավորի ներքին գործերի ներկայիս նախարար Գիորգի Գահարիան, որի պաշտոնաթողությունը հունիսի վերջին եւ հուլիսի սկզբին պահանջում էին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցները:
Կառավարության կազմում վերադասավորումները տեղի կունենան այն քննարկման արդյունքներով, որը սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Վրացական երազանք» իշխող կուսակցության կենտրոնակայանում եւ շարունակվել «Վրացական երազանքի » հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի բեզնես-կենտրոնում: Այդ խորհրդակցությունից հետո խորհրդարանի փոխխոսնակ, խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գիա Վոլսկին հայտնել է, որ վերադասավորումների քննարկումը սեպտեմբերի 2-ին կշարունակվի կուսակցության քաղխորհրդի նիստում, բայց առաջին հայտարարությունները Բախտաձեն կանի արդեն սեպտեմբերի 2-ին:
Հեռուստաընկերության աղբյուրները պնդում են, որ Վրաստանի ՆԳ նախարարությունը կգլխավորի «Վրացական երազանքի» քաղաքական քարտուղար, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: