Հարավային Կարոլինայում և Ջորջիայում տարահանում են հայտարարել «Դորիան» փոթորկի պատճառով
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մաքմասթերը սեպտեմբերի 1-ին կարգարդրություն է արել ափամերձ շրջանների բնակիչների պարտադիր տահանման մասին՝ «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Նահանգի ղեկավարի խոսքով՝ տարահանումը կսկսվի սեպտեմբերի 2-ի կեսօրին: Գործակալությունը նշում է, որ սույն հրամանագիրը կվերաբերի շուրջ 1 միլիոն մարդու:
Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփը սեպտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր ափամերձ շրջանների պարտադիր տարահանման մասին՝ «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով: Համապատասխան փաստաթուղթը նա հրապարակել է Twitter-ի իր էջում:
Նահանգի վեց օկրուգների բնակիչներին, օկրուգներ, որոնք գտնվում են ԱՄՆ-ի Արեւելյան ափին, կարգադրված է տարահանվել՝ սկսած սեպտեմբերի 2-ի կեսօրից: Արտակարգ դրության ռեժիմ է գործում Ջորջիայում, ինչպես նաեւ Ֆլորիդայի, Հյուսիսային Կարոլինայի եւ Հարավային Կարոլինայի նահանգներում: ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի վերջին տվյալներով՝ «Դորիանը», որը առաջացել է Ատլանտյան օվկիանոսում, սաստկացել է մինչեւ առավելագույն՝ հինգերորդ կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի:
«Դորիանը» Ֆլորիդայի ափեր կհասնի, ինչպես սպասվում է, սեպտեմբերի 2-ի երեկոյան: Այդ նահանգի շուրջ 148,5 հազար բնակիչների կարգադրված է տարահանվել Սենտ Ջոնսի օկրուգից՝ սկսած սեպտեմբերի 2-ի 08:00-ից (Երեւանի ժամանակով 16:00-ից), հաղորդել է ՏԱՍՍ-ը: