Բաժիններ՝

Թուրքիայի նախագահը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ:

Այս մասին հայտնում է «Ակոս»-ը:

Թուրքիայի նախագահը Մաշալյանից հետաքրքրվել է Պոլսո պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացով, ինչին ի պատասխան, Մաշալյանը նշել է, թե սպասում են, որ կառավարությունը հրապարակի կանոնակարգը։

Էրդողանը Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուից պահանջել է տեղեկություն այդ հարցով: Նախարարը շեշտել է, որ մեկ շաբաթվա մեջ կառավարությունը կհրապարակի կանոնակարգը։

2019 թ. մարտի 8-ին մահացել է Պոլսո հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, ինչիցհետո պատրիարքական փոխանորդ է ընտրվել եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։ Ավելի ուշստեղծվել է ընտրությունները կազմակերպող և համակարգող նախաձեռնող խումբ, որինախագահ է դարձել Խոսրով Քոլեդավիթօղլուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս