Բաժիններ՝

G20-ի երկրները հանդես են եկել տարեցների համար աշխատատեղերի անվտանգ պայմանների ստեղծման օգտին

G20-ի երկրները հանդես են գալիս աշխատատեղերում տարեց մարդկանց համար աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծման օգտին՝ նրանց առողջության եւ անվտագության պահպանման նպատակով: Այդ մասին ասված է ամփոփիչ հռչակագրում, որն ընդունվել է սեպտեմբերի 2-ին միավորման աշխատանքի նախարարների հանդիպման արդյունքներով, որը տեղի է ունեցել Ճապոնիայի Մացույամա քաղաքում։

«Բնակչության ծերացումը կբերի աշխատանքի տեղավորման նոր հնարավորություններ, որոնք կապված են այսպես կոչված արծաթե տնտեսության առաջացման հետ (խոսքը վերաբերում է տնտեսապես ակտիվ տարեց մարդկանց թվի աճին – ծանոթ. խմբ.):

Սակայն առանց անհրաժեշտ միջոցառումների հավանականություն կա, որ դա կհանգեցնի աշխատուժի պակասի, հմտությունների նվազման, տնտեսական աճի դանդաղման, ինչպես նաեւ աղքատության եւ անհավասարության տարեց բնակչության շրջանում: Մենք ըդնունում ենք այն հասարակության ստեղծման կարեւորությունը, որտեղ բոլորը կարողանան գործել աշխատանքի շուկայում՝ առանց խտրականության»,- նշված է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս