
ԵՄ-ն Ուկրաինիային օգնության ամենախոշոր փաթեթն է տրամադրել իր ամբողջ պատմության մեջ. Մոգերինի

Եվրամիությունը վերջին հինգ տարում Ուկրաինային տրամադրել է օժանդակության տարբեր միջոցների՝ իր պատմության մեջ խոշորագույն փաթեթը: Այդ մասին հայտարարել էԵվրոպայի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Ուկրաինայում հակամարտությունը տակավին ավարտված չէ, բայց այս հինգ տարում Ուկրաինան մեծ ուղի է անցել: Այսօր այն ավելի կայուն երկիր է, քան հինգ տարի առաջ էր:
Մեր աշխատանքն Ուկրաինայի հետ ուժեղ բաղադրիչ ունի անվտանգության ոլորտում, բայց մենք նաեւ ներդրումներ ենք կատարում երկրի մարդկային զարգացման, ենթակառուցվածքի, աշխատատեղերի ստեղծման բնագավառներում…»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելում: Նրա խոսքով՝ «այդ հինգ տարում մենք միագումար Ուկրաինային տրամադրել ենք օժանդակության ամենախոշոր փաթեթը Եվրամիության պատմության մեջ:
Ուկրաինան եւ Եվրամիությունը 2018 թվականի սեպտեմբերին ստորագրել են մակրոֆինանսական օգնության չորրորդ ծրագիրը՝ 1 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով, միջոցները տրամադրվում են որոշակի պայմանների կատարման դիմաց: Եվրամիությունն ավելի վաղ դեկտեմբերին Ուկրաինային է փոխանցել մակրոֆինանսական օգնության առաջին մասնաբաժինը՝ 500 միլիոն եվրոյի չափով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: