Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան կարող է անօդաչուներ տեղակայել Պարսից ծոցում. Sky News

Մեծ Բրիտանիան դիտարկում է Պարսից ծոցում իր անօդաչուների տեղակայման հնարավորությունը բրիտանական դրոշի ներքո նավարկող լցանավի կալանման շուրջ ստեղծված իրադրության ֆոնին: Այդ մասին սեպտեմբերի 2-ին հայտնել է Sky News հեռուստաալիքը:

Ըստ նրա տեղեկատվության՝ խոսքը վերաբերում է Քուվեյթում տեղակայված եւ Սիրիայի ու Իրանի երկնքում թռիչքներ իրականացնող անօդաչու թռչող սարքերի հնարավոր վերատեղաբաշխմանը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ դիտորդական առաքելությունը կազմակերպվելու է բրիտանական ռազմանավերին օգնության շրջանակում, որոնք ուղեկցում են Միացյալ Թագավորության դրոշի ներքո Հորմուզի նեղուցով ընթացող լցանավերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30