ՉԺՀ-ն և ԱՄՆ-ը քննարկում են առևտրական բանակցությունների նոր փուլի անցկացման ժամկետները
Չինաստանը եւ ԱՄՆ-ը ներկայում քննարկում են առեւտրական վեճերի կագավորման շուրջը բանակցությունների նոր փուլի անցկացման ժամկետները: ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը սեպտեմբերի 2-ին կայացած ճեպազրույցում այսպես է մեկնաբանել այն հարցը, թե սեպտեմբերի սկզբին Վաշինգտոնում կկայանան արդյոք այդ կոնսուլտացիաները, ինչպես ավելի վաղ պլանավորվել էր։
«Կողմերը քննարկում են դա: Ինչ է անհրաժեշտ անել առաջին հերթին, ստեղծել համապատասխան մթնոլորտ բանակցությունների համար: Ինչ վերաբերում է մանրամասներին, ապա ես ձեզ առաջարկում եմ դիմել առեւտրի նախարարություն»,- ասել է դիվանագետը:
Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ ՉԺՀ-ի ներկայացուցիչների հետ առեւտրական հարցերի շուրջը կանսուլտացիաները պլանավորված են սեպտեմբերին: Չինաստանը եւ ԱՄՆ-ը մի քանի ամիս բանակցություններ են վարել առեւտրական վեճերի կարգավորման շուրջը: Բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել հուլիսի 30 – 31-ը Շանհայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: