Բաժիններ՝

Կալիֆոռնիայի ափերի մոտ 30-ից ավելի մարդ է զոհվել նավի վրա բռնկած հրդեհի հետևանքով

Սեպտեմբերի 2-ին առնվազն 34 մարդ է զոհվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի ափերի մոտ նավի վրա բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնել է KTLA հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Վենտուրայի օկրուգի հրշեջ վարչությանը:

Նավի տեսակի վերաբերյալ տեղեկատվություն չի ներկայացվում:
ԱՄՆ-ի առափնյա պահպանության վկայակոչմամբ, KTLA-ն նշել Է, որ միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսից արեւմուտք ընկած Սանտա-Կուրս կղզու մոտ: CNN հեռուստաընկերության տվյալներով՝ հրդեհը բռնկել է 25 մետր երկարությամբ առեւտրային նավի վրա, որը, ենթադրաբար, օգտագործում էին ջրասուզորդները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս