Բաժիններ՝

Իրանը պետք է վերադառնա միջուկային պարտավորությունների կատարմանը. Մաաս

Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը նախազգուշացրել է Իրանի շուրջը ճգնաժամի հետագա խորացման վտանգի մասին եւ Թեհրանին կոչ է արել լիովին կատարելու պարտավորություններն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում: Այդ մասին նախարարը հայտարարել է սեպտեմբերին 9-ին «Ֆունկե» մեդիախմբի հրապարակած հարցազրույցում:

«Այժմ բոլորը պետք է գործեն պատասխանատվությամբ, այլապես գոյություն ունի այն բանի վտանգը, որ մենք բաց կթողնենք հակամարտության խաղաղ լուծման տանող շրջադարձը»,- կարծում է Մաասը:

«Այս իրավիճակում միանգամայն սխալ կլինի, եթե Իրանը ձգտում չդրսեւորի կատարելու պարտավորությունները Վիեննայի համաձայնագրի շրջանակներում: Մենք ցանկանում ենք, որ Իրանը վերադառնա ԳՀՀԾ-ի լիակատար կատարմանը»,- ընդգծել է Մաասը:

Նրա խոսքով՝ եվրոպացի գործընկերները շարունակում են միասին աշխատել որոշումների որոնման վրա, որպեսզի Հորմուզի նեղուցում իրադրությունը դուրս չգա վերահսկողությունից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս