«Ասեմ ավելին, հակահայկական կայք է, որի ստեղծման նպատակն է Հայաստանի դեմ հենց այսպիսի ինֆորմացիոն օպերացիա իրականացնելը: Մենք նրանց վաղուց ենք բացահայտել: Ձևացնելով, թե իրենք հայեր են, ադրբեջանական այդ ռեսուրսը հետապնդում է կոնկրետ նպատակներ»,-ասել է Արամ Անանյանը:
«Ցավոք սրտի, ՀՀ ԱԳՆ-ն հովանավորյալների որջ է: Հենց սկզբից այդպես է եղել: Ես այն ժամանակ Ազգային ժողովում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալն էի Վարդան Օսկանյանի հետ: Պետք է ասեմ, որ շատ տխուր էր իրավիճակը, որովհետև կադրերով համալրելու համակարգը, մեղմ ասած, կոռուպցիոն էր: Բավական թույլ Արտաքին գործերի նախարարություն ունենք»:
Ֆրանսիական Կորսիկա կղզում տարհանվել է շուրջ 700 մարդ: Պատճառն անտառային հրդեհներն են:
Թուրք-քրդական հակամարտության փորձագետ Կարեն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Քուրդիստանի անկախության հանրաքվեի քարոզարշավի մեկնարկի մասին՝ ասաց, որ այն շատ բուռն է ընթանալու. «Համենայնդեպս, այդպես է վկայում հենց այս օրերին սկսված և մեկնարկված տենդենցը։
Սիրիայի կառավարական զորքերը և դաշնակից ուժերն ամբողջությամբ ազատագրել են Աս-Սուխնե քաղաքը՝ ոչնչացնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենամեծ հենարանը Հոմս նահանգում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման կարող է վերսկսել հասարակական-քաղաքական գործունեությունը Դեմոկրատական կուսակցության շարքերում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ԿԺԴՀ-ի բնակիչն օգոստոսի լույս 11-ի գիշերը ծովով անցել է Կորեայի Հանրապետություն:
Amazon-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը շարունակում է զիջել դիրքերը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում:
Թուրքիայում հանգստացող ավելի քան 500 ռուսների ինքնազգացողությունը վատացել է: Այս մասին ահազանգեր է ստացել «Ռոսպոտրեբնադզորը»:
«Ես համարում եմ, որ սեպտեմբերին իմաստ ունի այդ հանդիպումը միայն մի դեպքում, եթե այս մնացած ժամանակահատվածում Ադրբեջանը գոնե չկրակի սահմաններին կամ շփման գծերին: Եթե իրենք չկրակեն, դիպուկահարներ չօգտագործեն, իրոք, այդ հանդիպումն ինչ-որ իմաստ ունի»:
Ավելի վաղ այդ մասին հաղորդել էր «Կոմերսանտ» թերթը՝ անանուն դիվանագիտական աղբյուրին հղումով: Նշվում է, որ ԱՄՆ-ում գործում է ՌԴ չորս գլխավոր հյուպատոսություն՝ Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Սիեթլում, Հյուսթոնում:
Եգիպտոսի հյուսիսում երկու գնացքի բախման հետևանքով զոհվել է 36 մարդ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 100-ը:
Եմենում խոլերայի համաճարակը տարածվել է երկրի գրեթե բոլոր նահանգներում, հիվանդությամբ վարակվել է ավելի քան 480 հազար մարդ:
ԱՄՆ նախագահի վարչակազմը դիվանագիտական խողովակներով մի քանի ամիս գաղտնի բանակցություններ է վարել Հյուսիսային Կորեայի հետ:
«Հույս ունեմ, որ մեր հասցեին բոլոր անհիմն մեղադրանքներից հետո, իսկ Վաշինգտոնի կողմից այս 9-10 ամիսների ընթացքում որևէ փաստ չի ներկայացվել այդ ընտրություններին մեր միջամտելու հետ կապված, ամերիկյան «իսթեբլիշմենթի» համար այդ թեմայի սրությունը կստիպի նրանց լրացուցիչ մտածել»:
Ստամբուլում ձերբակալվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը վնասած տղամարդը:
Սեւրի դաշնագրի մասին հրապարակային վերլուծում կամ պայմանագրի հետ կապված իրադարձությունների այժմեականացման որեւե փորձ անպայման անմիջականորեն կապվում է Վիլսոնի իրավարար վճռի հետ:
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն հորդորել է աջակցել բնապահպանների ջանքերին, որոնք ուղղած են Երկրի վրա ձնահովազների պոպուլյացիայի պահպանմանը, իսկ առանձին երկրների ղեկավարներին՝ վճռական գործողություններ ձեռնարկել այդ տեսակը փրկելու նպատակով:
Պարզվել է, որ այսպես կոչված «հավկիթների ճգնաժամն» ընդգրկել է Եվրամիության 28 անդամ երկրներից տասը, որը Եվրոպայում բռնկել է առեւտրական ցանցերում ֆիպրոնիլ ինսեկտիցիդով վարակված հավկիթների հայտնվելու պատճառով։
«Ընթացիկ տարվա մասին կարող եմ ասել, որ որոշակի պասիվություն նկատվում է, որը, իհարկե, ցանկալի է, որ փոփոխվի և ավելի ակտիվանա»,- նկատեց Ա. Էրոյանցը։
Ռոստուրիզմը հորդորել է ռուսաստանցիներին՝ Թուրքիա ուղեւորություն կատարելու որոշում ընդունելիս հաշվի առնել զբոսաշրջիկների առողջության անվտանգության առկա սպառնալիքը: Այդ մասին Ռուսաստանի հսկիչ գերատեսչությունը հայտնել է օգոստոսի 11-ին:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ինժեներաշինարարական զորամասերի զիծառայողներն Օչակովում (Նիկոլաեւի մարզ) ձեռնամուխ են եղել Ուկրաինայի ռազմածովային ուժերի օպերատիվ կենտրոնի շինարարությանը, որտեղ կտեղաբաշխվի Ուկրանիայի վերջրյա նավերի 5-րդ բրիգադը:
Օգոստոսի 12-ի երեկոյից մինչեւ օգոստոսի 13-ի առավոտը երկրաբնակներին տիեզերական մասշտաբի հրապուրիչ տեսարան է սպասում. անամպ եղանակի պայմանով աշխարհի տարբեր տարածաշրջաններում երկնքում կարելի կլինի դիտել ժամում մինչեւ 150 ասուպների այրում՝ Պերսեիդներ ամենավառ ասուպային առավելագույն հոսքի սկսվելու շնորհիվ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Trump Organization ընկերության վաշինգտոնյան հյուրանոցից շահույթը 2017 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում զգալիորեն գերազանցել է վերլուծաբանների սպասումները եւ կազմել է մոտավարապես 2 մլն դոլար:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 11-ին հրաման է տվել հակաօդային պաշտպանության Patriot PAC-3 համալիրներ ծավալել Կոտիի, Սիմանեի եւ Հիրոսիմայի պրեֆեկտուրաների տարածքում՝ Գուամի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ արձակելու պլանի վերաբերյալ ԿԺԴՀ-ի հայտարարությունների կապակցությամբ:
Չորս մարդ է տուժել Լոնդոնի մետրոյում գնացքի ծխոտման հետեւանքով, նրանցից երկուսը հոսպիտալացվել են:
Բավարիայի վարչապետ եւ Քրիստոնեասոցիալական միության առաջնորդ Հորստ Զեեհոֆերը հայտարարել է, որ արտաքսել այն միգրանտներին, որոնց մերժել են Գերմանիայում փախստականների կարգավիճակ տրամադրելու հարցում, գործնականում անհնարին է։
Թուրքիայում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Ռենատ Բակիևը դատապարտվել է 6 տարի 3 ամսվա ազատազրկման:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները նախաձեռնող խմբի անդամ Սեպուհ Ասլանգիլը պատրիարքական ընտրությունների հետ կապված պարզաբանումներ է կատարել: