Բաժիններ՝

«Հըզբոլլահ»-ը հայտարարել է, որ Լիբանանում իսրայելական անօդաչու է խոցել

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը սեպտեմբերի 9-ին հայտարարել է, որ խոցել է իսրայելական անօդաչու, որը հատել էր Լիբանանի հետ սահմանը: Այդ մասին հայտնել է The Times of Israel-ը:

Լիբանանի շիաների «Հըզբոլլահ» շարժման զինյալները ճշտել են, որ դա տեղի է ունեցել, երբ թռչող ապարատը հայտնվել է Լիբանանի հարավում՝ Ռամիա գյուղից ոչ հեռու: Այժմ անօդաչուն, «Հըզբոլլահի» ներկայացուցչիների խոսքով՝ գտնվում է իրենց ձեռքին:

Մինչդեռ The Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի մի աղբյուր, սեպտեմբերի 9-ին հաղորդել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող ապարատը Լիբանանի հարավում չի խոցվել շիաների «Հըզբոլլահի» միլիցիայի մատիկների կողմից, այլ ընկել է տեխնիկական անսարքության պատճառով:

«Ոչ մեծ դրոնը սեպտեմբերի 8-ի առավոտյան ընկել է Լիբանանի տարածքում, հակառակորդի ձեռքը հետախուզական տեղեկատվության ընկնելու սպառնալիք չկա»,- նշել է թերթի աղբյուրը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս