ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է բյուջեի ընդունման օգտին, որը թույլ է տալիս ֆինանսավորել պետական հիմնարկությունների գործունեությունը:
Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական վերհսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հետ է ուղարկել Թուրքիայից Կալնինիգրադ շրջան ներկրված 19 տոննա խնձորը։
Վրաստանի կառավարությունը տարեվերջին կհայտարարի Սեւ ծովում նավթի-գազի պաշարների յուրացման աճուրդ:
«Կարծում եմ` առաջին հերթին՝ Կառավարությունն ինքը պետք է ասի, թե ինչ է ստանում, մենք առայժմ տեսնում ենք միայն ռիսկեր, իսկ թե կոնկրետ ինչ օգուտներ կան, իշխանությունն ինքը պետք է բացատրի»:
Airbus եվրոպական կորպորացիան որոշում է ընդունել դադարեցնել աշխարհում խոշորագույն Airbus A380 («Էրբաս А380») սերիական ինքնաթիռների արտադրությունը, մատակարարումները կդադարեցվեն 2021 թվականին:
Սաուդյան Արաբիայի թագավորը փետրվարի 13-ի երեկոյան տվել է Էր Ռիադի զարգացման՝ 82 միլիարդ ռիալ (մոտավորապես 22 մլրդ դոլար) գումարի նախագծերի մեկնարկը:
Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների պատճառ է դարձել:
Թուրքիայի Աղրը շրջանի հանրապետական դատախազության որոշմամբ 55 ընդդիմադիր է ձերբակալվել:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել եվրոպական գործընկերներին՝ Վաշինգտոնի օրինակով դուրս գալ իրանական միջուկային գործարքից։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերություններն ընթանում են դեպի ռազմավարական մակարդակ։
ՆԱՏՕ-ն դիտարկում է Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ Սեւ ծովում ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Իրանի ղեկավար Հասան Ռոուհանիի հետ հանդիպումը լրացուցիչ ազդակ կհաղորդի երկրների երկկողմ հարաբերությունների զարգացմանը միջուկային էներգիայի, նավթի-գազի սեկտորում եւ այլ ուղղություններում։
Սաուդյան Արաբիայի կառավարությունը չեղարկել է իր հպատակների՝ Լիբանան ուղեւորությունների արգելքը, որը սահմանվել էր ութ տարի առաջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 14-ին մեկնել է Սոչի՝ մասնակցելու Սիրիայի հարցով 4-րդ գագաթնաժողովին։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը անհնարին են առանց Իրանին դիմակայելու։
Արգենտինայի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել՝ կառավարությունից պահանջելով պարենային արտակարգ ռեժիմ սահմանել երկրում գների աճի ֆոնին:
Միացյալ Նահանգները Լիբանանի զինված ուժերին մատակարարել է լազերային ուղղորդմամբ բարձր ճշգրտության հրթիռներ՝ ամերիկյան ռազմական օգնության ծրագրի շրջանակներում:
Առնվազն 45 մարդ է զոհվել Նիգեր գետում նավի խորտակվելու հետեւանքով , կան անհետ կորածներ:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին լավ նորություն է համարել Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի մտադրությունը, բայց հայտարարել է, որ դժվար է հավատալ Վաշինգտոնի խոստումներին:
Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը պատրաստ է սեփական միջոցներից առնվազն 500 մլն դոլար ծախսել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրորդ ժամկետով ընտրվելը կանխելու համար:
Կոլումբիայի՝ Վենեսուելային սահմանակից Կուկուտա քաղաքի շրջանում փետրվարի 13-ին աղետի դրություն է սահմանվել հարեւան երկիր փետրվարի 23-ին պլանավորված մարդասիրական օգնության առաքումն սկսելու կապակցությամբ սպասվող խնդիրների պատճառով։
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմնակիցները, որն իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել, Վաշինգտոնում այդ լատինամերիկյան հանրապետության դեսպանության հաշիվներից օգտվելու հնարավորություն են ստացել:
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում երկու օր՝ փետրվարի 14-ը եւ 15-ը, սգո օրեր են հայտարարված ավտոբուսի վթարի կապակցությամբ, որի հետեւանքով, վերջին տվյալներով՝ զոհվել է 14 մարդ:
Պեկինում փետրվարի 14-ին մեկնարկել է առեւտրական տարաձայնությունների շուրջ երկօրյա ամերիկա-չինական բանակցությունների հերթական փուլը։
Վենեսուելայում իրեն նախագահ հայտարարած Խուան Գուայդոյի հանձնարարությամբ ԱՄՆ-ում դեսպանի գործառույթներն իրականացնող Կառլոս Վեկիոն փետվարի 13-ին Վաշինգտոնում հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ:
Միացյալ Նահանգները եւ Կոլումբիան մտադիր են քայլեր ձեռնարկել Վենեսուելայի ճգնաժամի լուծման համար:
«Ազգային ժողովը պետք է իր համաձայնությունը տար: Բացի դրանից՝ չես հասկանում՝ խաղաղապահների՞ են ուղարկել, թե՞ ինչ: Զենք էլ չունեն: Ասում են՝ քաղաքացիական ակրավորներ: Նրանց ուղարկել են Հալեպի տարածքում ականազերծման գործողություններ կատարելու»:
«Պետդեպի արձագանքը ցուցիչ է այն բանի, որ մենք մտնում ենք մի խաղի մեջ, որը որ մերը չէ, և մենք պարզապես այդ խաղը խաղալու իրավունք չունենք: Մտնելով Սիրիա՝ մենք խնդիրներ ենք ստեղծում և՛ մեր զինվորների համար, և՛ Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների համար, և՛ հենց ՀՀ-ի համար: Սա չէր կարելի հաշվի չառնել: Նաև մեր զորախումբը Սիրիայում է գտնվում ՀՀ բազմաթիվ օրենքների խախտմամբ, սա պարզապես ինքնիրավչություն է»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով Սիրիա ուղարկված ՀՀ մարդասիրական առաքելության վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի դիրքորոշմանը:
Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն քսան զինվորական, ևս քսանը վիրավորվել են:
ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է 22,01 տրլն դոլար նոր ռեկորդային նշագծին: Համապատասխան տվյալները տարեկան հաշվետության մեջ փետրվարի 12-ին տարածել է երկրի ֆինանսների նախարարությունը։