Բաժիններ՝

Վրաստանին առաջարկել են ՆԱՏՕ-ին անդամակցել «առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի»

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը կարծիքին է, որ Վրաստանի իշխանություններին հարկավոր է քննարկել դաշինքին «առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի» անդամակցելու հարցը։

Տարածքային հակամարտությունների լուծումը չափանիշներից մեկն է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Սակայն 2008 թվականի օգոստոսի զինված հակամարտությունից հետո Աբխազիան եւ Հարավային Օսիան անկախություն են ստացել, որը ճանաչել են ՌԴ-ն եւ մի շարք այլ երկրներ:

«Եթե Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի ապագա անդամը, դուք պետք է շարունակեք ժողովրդավարության բարեփոխումները, պայքարեք կոռուպցիայի դեմ, ապահովեք խոսքի ազատությունը եւ փոքրամասնությունների պաշտպանությունը… Ես կարծում եմ, որ դուք պետք է բանավեճեր սկսեք այն հարցի շուրջ, թե ձեզ համար ընդունելի կլինի արդյոք ՆԱՏՕ-ի անդամ դառնալ առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի: Այդ որոշումը պետք է ընդունի Վրաստանը, ինչից հետո որոշման մասին հարկավոր է ծանուցել ՆԱՏՕ-ին»,- հայտարարել է Ռասմուսենը Թբիլիսիում ընթացող միջազգային խորհրդաժողովում:

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Օթար Կախիձեն հետաքրքրական է համարում Ռասմուսենի առաջարկությունը: Նրա կարծիքով՝ իշխանությունները պետք է քննարկեն այդ հարցը: Դրա հետ մեկտեղ խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գիա Վոլսկին հայտարարել է, որ դա բավականին բարդ թեմա է: «Գոյություն ունեն հարցեր, որոնք քննարկում են պահանջում:

Անհրաժեշտ է ընդհանուր փոխհամաձայնություն, լրացուցիչ մեկնաբանություններ դա չի պահանջում: Ո՛չ մենք, ո՛չ մի քաղաքական ուժ չի հրաժարվի այդ տարածքներից… Միջազգային ցանկացած կազմակերպություն Վրաստանի ընդունումը պետք է տեղի ունենա այն սահմաններով, որոնք ճանաչում է միջազգային հանրակցությունը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն»,- հայտարարել է Վոլսկին լրագրողներին, հաղորդելէ ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս