
ԵՄ-ում կհայտնվի եվրոպական ապրելակերպի պաշտպանության պատասխանատուի պաշտոն

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նոր կազմում կհայտնվի ԵՀ-ի ղեկավարի՝ եվրոպական ապրելակերպի պաշտպանության հարցերով տեղակալի պաշտոն, որը կսկսի աշխատել նոյեմբերի 1-ից: Սեպտեմբերի 10-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել 1 ԵՀ-ի նոր կազմի նախագահ նշանակված Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Նրա խոսքով՝ այդ պաշտոնը կզբաղեցնի Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության նախկին ղեկավար հույն Մարգարիտիս Սհինասը:
«Մարգարիտիս Սհինասը, որն իրեն համարում է Եվրոպայի իսկական ադեպտ, կդառնա Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ, որը պատասխանատու կլինի եվրոպական ապրելակերպի համար»,- ասել է ֆոն դեր Լյայենը՝ հստակ պարզաբանումներ չտալով, թե ինչ է մտնելու նրա պարտականությունների գործնական շրջանակի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: