
Էրդողանի և Թրամփի օրակարգում ազատ առևտրային գոտու մասին պայմանագրի բանակցություններն են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրակարգում ազատ առևտրային գոտու մասին պայմանագրի ստորագրմանն ուղղված բանակցությունների հարցն է:
Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
Էրդողանը, հյուրընկալելով ԱՄՆ ֆինանսների նախարար Վիլբուր Ռոսի գլխավորած պատվիրակությանը, նշել է, որ սպասում է ամերիկյան ընկերությունների, որոնք Թուրքիայում ներդրում կկատարեն և ինքն էլ պատրաստ է նրանց ամեն հարցում աջակցել:
«Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առևտրի ծավալները կազմում են 20 մլրդ դոլար, սակայն այս ցուցանիշը, մեր իրական ներուժի համեմատ, բավականին ցածր է: ԱՄՆ-ի հետ համաձայնության ենք եկել այդ ցուցանիշը հասցնել 100 մլրդ դոլարի և այդ ուղղությամբ արդեն սկսել ենք որոշակի քայլեր իրականացնել»,-հայտնել է նա: