
Հյուսիսային Կորեան վերստին հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Սեպտեմբերի 10-ին երկու չճանաչված արկ է արձակվել Հյուսիսային Կորեայի տարածքից: Այդ մասին, ինչպես հաղորդել է Kyodo հրատարակությունը, հայտնել են Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեում։
Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ հրթիռներն արձակվել են Ճապոնական ծովի ուղղությամբ: Ենթադրաբար, արձակումները կատարվել են Փենան Նամդոյի նահանգից տեղական ժամանակով 06:53-ին եւ 07:12-ին (Երեւանի ժամանակով 01:53-ին եւ 02:12-ին): Ընդամենն արկերը թռել են շուրջ 330 կիլոմետր: ԱՄՆ-ը հայտարարել է, որ հետեւում է իրադրությանը եւ սերտ շփումներ է պահպանում տարածաշրջանում իր դաշնակիցների հետ, նշել է ՏԱՍՍ-ը: Ինչպես գրում է «Ինտերֆաքսը», Հարավային Կորեան նույնպես հայտարարել է, որ հետեւում է իրադրությանը, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ին կոչ է արել՝ դադարեցնել գործողությունները, որոնք սաստկացնում են լարվածությունը:
Դա վերջին ժամանակներս հրթիռների արդեն յոթերորդ արձակումն է Հյուսիսային Կորեայից: Վերջին անգամ մի քանի արկերի արձակման մասին հաղորդվել էր օգոստոսի 24-ին: